Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Իրավագիտության հիմունքներ — Որակավորման ծրագիր

Առարկա 3 ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

Նպատակը

Իրավագիտության և ՀՀ տնտեսական իրավունքի բնագավառում ապահովել գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են հաշվապահին իր մասնագիտական գործունեությունը ծավալելու համար:

Բովանդակությունը

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ, ԸՆԴՀԱՆՈւՐ ԴՐՈւՅԹՆԵՐ

  • Քաղաքացիներ
  • Իրավաբանական անձինք
  • Առևտրային կազմակերպություններ
  • Տնտեսական ընկերություններ
  • Առևտրային կոոպերատիվներ
  • Քաղաքացիական իրավունքի օբյեկտները
  • Ընդհանուր դրույթներ պարտավորությունների մասին

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԻՐԱՎՈւՆՔ/ԳՈՐԾԱՐՔՆԵՐ

  • Պայմանագրի հասկացությունը
  • Պայմանագիր կնքելը, պայմանագրի փոփոխելը և դադարելը
  • Պայմանագրի պայմանները, ձևը և մեկնաբանումը
  • Անվավեր պայմանագրեր
  • Պամանագրերի առանձին տեսակներ
  • Սեփականության և այլ գույքային իրավունքներ
  • Գործարք, ներկայացուցչություն, ժամկետներ, հայցային վաղեմություն

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎՈւՆՔԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐ

  • Անվճարունակություն. «Սնանկության մասին» ՀՀ օրենք
  • Աշխատանքային իրավունք. ՀՀ աշխատանքային օրենսգիրք
  • Վարչական իրավունք. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրք
  • Քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Դատական իշխանությունը և դատական համակարգը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք
  • Լիցենզավորման իրավունք. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք
  • Օտարերկրյա ներդրումներ. «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենք

Գնահատման մեթոդը

Դիմորդները պետք է հանձնեն քննություն կազմված բազմակի ընտրության հարցերից և գործնական տիպի խնդիրներից:

Քննությունը համարվում է հանձնած, եթե մասնակիցը 100 հնարավոր միավորից հավաքել է 50 և ավելի միավոր: