Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Ֆինանսական հաշվառման հիմունքներ — Որակավորման ծրագիր

Առարկա 1 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

Նպատակը

Ապահովել գիտելիքներ և հմտություններ հաշվապահական հաշվառման բնագավառում, որոնք հնարավորություն են ընձեռում՝

  • գրանցել տնտեսական գործառնությունները կրկնակի գրանցման եղանակով,
  • պատրաստել կազմակերպությունների տարեկան ֆինանսական հաշվետություններ ՖՀՄՍ-ներին համապատասխան,
  • վերլուծել ֆինանսական հաշվետվությունները:

Բովանդակությունը

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ

  • Ձեռնարկատիրական գործունեության տեսակներ
  • Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների հիմնադրամ (ՖՀՄՍՀ)
  • Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման սկզբունքներ
  • Հաշվապահական հաշիվներ և կրկնակի գրանցում

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

  • Ոչ ընթացիկ ակտիվներ
  • Ընթացիկ ակտիվներ
  • Ոչ ընթացիկ պարտավորություններ
  • Ընթացիկ պարտավորություններ
  • Սեփական կապիտալ
  • Պայմանական պարտավորություններ, պայմանական ակտիվներ և հաշվետու ժամանակաշրջանից հետո տեղի ունեցող դեպքեր

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ֆինանսական հաշվետվությունների նպատակը, ֆինանսական հաշվետվությունների օգտագործողները և նրանց անհրաժեշտ տեղեկատվությունը.

  • Ֆինանսական հաշվետվությունների հիմնական բնութագիրը
  • Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
  • Պարզ համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստում

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

  • Ֆինանսական գործակիցներ, դրանց մեկնաբանումը և վերլուծությունը

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

  • Փաստաթղթավորում և գործարքների գրանցում

Գնահատման մեթոդը

Դիմորդները պետք է հանձնեն քննություն՝ կազմված բազմակի ընտրության հարցերից /առավելագույնը միավորների 50%/ և գործնական տիպի խնդիրներից:

Քննությունը համարվում է հանձնած, եթե մասնակիցը 100 հնարավոր միավորից հավաքել է 50 և ավելի միավոր: