Պալատի նախագահ
Թաթուլ Մովսիսյան
Պալատի նախագահ
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ (2021–2025 թթ., 2026 թ.-ից)
Հաշվապահների և աուդիտորների Եվրասիական խմբի նախագահ (2024–2026 թթ.)
Եվրասիական տնտեսական միության աուդիտորների խորհրդատվական մարմնի նախագահության նախագահ (2023–2024 թթ.)
«ԹՄ Աուդիտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն (1997 թ.-ից)
Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) հիմնադիր անդամ (1997թ․), տարբեր տարիներին հանդիսացել է IFAC-ի (Հաշվապահների Միջազգային Դաշնություն) փորձագետ, ՀՀԱԱ հաշվապահական հաշվառման հանձնաժողովի նախագահ, ՀՀԱԱ խորհրդի, ՀՀ-ում հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության համակարգերի բարեփոխումների միջգերատեսչական հանձնաժողովի, աուդիտորների և հաշվապահների որակավորման հանձնաժողովի անդամ:
1998թ․-ից անմիջական մասնակցություն է ունեցել ՀՀ–ում իրականացվող հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության համակարգերի բարեփոխումներին, այդ թվում՝ ՀՀՄՍ-ների, ՖՀՄՍ-ների, ԱՄՍ-ների թարգմանությանը, խմբագրմանը և տեղայնացմանը, օրենքների, հաշվային պլանի, ֆինանսական հաշվետվությունների փաթեթի, սկզբնական հաշվառման փաստաթղթերի և նոր համակարգերի ներդրման համար անհրաժեշտ այլ իրավական ակտերի նախագծերի մշակմանը։
19 մասնագիտական, ուսումնամեթոդական գրքերի և մի քանի տասնյակ հոդվածների հեղինակ է:
1999թ․-ից վարում է դասախոսություններ ԲՈՒՀ-երում և մասնագիտացված կառույցներում:
1992-1997թթ․ աշխատել է խոշոր կազմակերպություններում, որպես ֆինանսական տնօրեն և/կամ գլխավոր հաշվապահ: