Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Ֆինանսական կառավարում և վերահսկողություն — Որակավորման ծրագիր

Առարկա 5 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ և ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Նպատակը

  • զարգացնել ֆինանսական կառավարման գիտելիքներ` տարբեր ֆինանսավորման աղբյուրների և կապիտալ ներդրումների հնարավորությունների առավելությունները վերլուծելու և կիրառելու համար,
  • ֆինանսական կառավարման բնագավառում ապահովել խորացված գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են հաշվապահին և ֆինանսիստին իրենց մասնագիտական գործունեությունները ծավալելու համար,
  • կառավարչական հաշվառման մեթոդները կիրառել ձեռնարկատիրական գործունեության պլանավորման և վերահսկողության համար:

Բովանդակությունը

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

  • Տնտեսական միջավայրի բնութագրերը: Պետական միջամտությունը և կարգավորումը
  • Ֆինանսական կառավարման նպատակները
  • Ֆինանսական կառավարման միջավայրը
  • Ֆինանսական մաթեմատիկայի հիմունքները
  • Ֆինանսական վերլուծության հիմունքները
  • Շրջանառու կապիտալի կառավարում
  • Ամբողջական մոտեցում: Գործառնական ցիկլ
  • Պաշարների կառավարում
  • Դեբիտորների և կրեդիտորների կառավարում
  • Կանխիկի կառավարում
  • Ֆինանսավորման աղբյուրները
  • Բաժնետիրական կապիտալի աղբյուրներ
  • Պարտքային ֆինանսավորման աղբյուրներ
  • Ֆինանսավորման այլ ձևեր
  • Որոշումներ կապիտալի կառուցվածքի վերաբերյալ
  • Ֆինանսական և գործառնական լծակ
  • Կապիտալ ներդրումների խորացված գնահատում
  • Ներդրումների գնահատման մեթոդները
  • Ֆինանսավորման մեթոդի ընտրությունը
  • Ներդրումային նախագծերի ընտրությունը կապիտալի չափավորման դեպքում
  • Ներդրումների գնահատումը անորոշության պայմաններում

ԽՈՐԱՑՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

  • Ինքնարժեքի կալկուլյացիայի մեթոդներ, արդի իրավիճակը այդ ոլորտում
  • Ինքնարժեքի ձևավորման անուղղակի մեթոդներ. ABC մեթոդ
  • Հատուկ պատվերի և ծառայությունների ինքնարժեքի կալկուլյացիա
  • Փուլային կալկուլյացիա
  • Նորմատիվային (ստանդարտ) ծախսումներ և շեղումների վերլուծություն
  • Բյուջեի պլանավորում
  • Այլընտրանքային բյուջետային համակարգեր
  • Ինքնարժեք և որոշումների կայացում

Գնահատման մեթոդը

Դիմորդները պետք է հանձնեն քննություն կազմված գործնական տիպի խնդիրներից: Քննությունը համարվում է հանձնած, եթե դիմորդը 100 հնարավոր միավորից հավաքել է 50 և ավելի միավոր: