Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՀՀ հարկային օրենսդրություն — Որակավորման ծրագիր

Առարկա 4 ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

Նպատակը

ՀՀ հարկային օրենսդրության բնագավառում ապահովել գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են հաշվապահին հարկերը և օրենքով նախատեսված այլ պարտադիր վճարները հաշվարկելու, վճարելու և համապատասխան հաշվարկներն ու հաշվետվությունները ներկայացնելու համար:

Բովանդակությունը

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

  • Հարկային հարաբերությունների կարգավորումը և կիրառվող հիմնական հասկացությունները,
  • Հարկերի և վճարների համակարգը,
  • Հարկ վճարողները (հարկային գործակալները) և հարկային մարմինները,
  • Հարկային պարտավորությունները, հաշվետվական համակարգը և հաշվարկային փաստաթղթերը,
  • Հարկային վարչարարություն (միայն հարկային ստուգումները, դրանց տեսակները և ժամկետներն ու հարկային ուսումնասիրությունները և դրանց տեսակները),
  • Պատասխանատվությունը (միայն հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելը, հարկային հաշվարկը սահմանված ժամկետից ուշ ներկայացնելը կամ չներկայացնելը, հարկի գումարը պակաս ցույց տալը, հաշվապահական հաշվառումը սահմանված կարգով չվարելը կամ հաշվապահական հաշվառման տվյալները ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց չներկայացնելը, ապօրինի գործունեությամբ զբաղվելը, լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելը կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելը, արգելված գործունեությամբ զբաղվելը)։

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՐԿԵՐ

Շահութահարկ

  • Հարկ վճարողները,
  • Հարկման օբյեկտը, բազան և վերջինիս որոշման սկզբունքները,
  • Եկամուտների ստացման աղբյուրները, եկամուտ չհամարվող տարրերը և եկամտի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները,
  • Ծախսերը, ծախս չհամարվող տարրերը և ծախսերի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկություններն ու սահմանափաումները,
  • Կորուստները,
  • Այլ նվազեցումները,
  • Շահութահարկի արտոնությունները,
  • Դրույքաչափերը,
  • Շահութահարկի հաշվարկման, վճարման և հաշվարկների ներկայացման կարգն ու ժամկետները։

 Ավելացված արժեքի հարկ

  • ԱԱՀ վճարողները,
  • Հարկման օբյեկտը,
  • Հարկման բազան և դրա որոշման առանձնահատկությունները,
  • ԱԱՀ-ի հաշվարկման, հաշվանցումների իրականացման կարգը և սահմանափակումները,
  • Դրույքաչափերը,
  • ԱԱՀ-ի արտոնությունները,
  • ԱԱՀ-ի վճարման և հաշվարկների ներկայացման կարգն ու ժամկետները։

 Եկամտային հարկ

  • Հարկ վճարողները,
  • Հարկման օբյեկտը և բազան,
  • Հաշվառման մեթոդները,
  • Եկամուտների ստացման աղբյուրները,
  • Եկամտի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները,
  • Նվազեցվող եկամուտները (նվազեցումները),
  • Դրույքաչափերը,
  • Եկամտային հարկի հաշվարկման, վճարման և հաշվարկների ներկայացման կարգն ու ժամկետները։

 Ակցիզային հարկ

  • Հարկ վճարողները,
  • Հարկման օբյեկտը և բազան,
  • Ակզցիզային հարկի արտոնությունները,
  • Ակցիզային հարկի հաշվարկման, վճարման և հաշվարկների ներկայացման կարգն ու ժամկետները։

 Շրջանառության հարկ

  • Հարկ վճարողները, սահմանափակումները,
  • Հարկման օբյեկտը և բազան,
  • Դրույքաչափերը,
  • Շրջանառության հարկի հաշվարկման, վճարման և հաշվարկների ներկայացման կարգն ու ժամկետները։

Բնապահպանական հարկ

  • Հարկ վճարողները, սահմանափակումները,
  • Հարկման օբյեկտը և բազան,
  • Բնապահպանական հարկի արտոնությունները,
  • Բնապահպանական հարկի հաշվարկման, վճարման և հաշվարկների ներկայացման կարգն ու ժամկետները։

Ճանապարհային հարկ

  • Հարկ վճարողները, սահմանափակումները,
  • Հարկման օբյեկտը և բազան,
  • Ճանապարհային հարկի արտոնությունները,
  • Ճանապարհային հարկի հաշվարկման և վճարման կարգն ու ժամկետները։

 Միկրոձեռնարկատիրության համակարգը

  • Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները,
  • Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը,
  • Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկային հաշվարկներ ներկայացնելը, հարկերի և վճարների վճարումը։

ՏԵՂԱԿԱՆ ՀԱՐԿԵՐ

Անշարժ գույքի հարկ

  • Հարկ վճարողները, սահմանափակումները,
  • Հարկման օբյեկտը և բազան,
  • Անշարժ գույքի հարկի արտոնությունները,
  • Անշարժ գույքի հարկի պարտավորության առաջանալու և դադարելու կարգը,
  • Անշարժ գույքի հարկի հաշվարկման և վճարման կարգն ու ժամկետները։

 Փոխադրամիջոցների գույքահարկ

  • Հարկ վճարողները, սահմանափակումները,
  • Հարկման օբյեկտը և բազան,
  • Անշարժ գույքի հարկի արտոնությունները,
  • Անշարժ գույքի հարկի պարտավորության առաջանալու և դադարելու կարգը,
  • Անշարժ գույքի հարկի հաշվարկման և վճարման կարգն ու ժամկետները։

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐ, ՎՃԱՐՆԵՐ

Պետական տուրքեր

  • Տուրք վճարողները, նրանց իրավունքներն ու պարտականությունները,
  • Պետական տուրքի գանձման օբյեկտները,
  • Պետական տուրքը հաշվարկելու, վճարելու և վերադարձնելու կարգը։

Պարտադիր վճարներ

  • Սոցիալական վճարը, կատարողները, հաշվարկման օբյեկտը և դրույքաչափերը, վճարման կարգը,
  • Դրոշմանիշային վճարը, վճարողները և չափերը, վճարման կարգը,
  • Բնօգտագործման վճարներ, վճարողները, վճարի օբյեկտը և բազան, բնօգտագործման վճարի հաշվարկման ընդհանուր կարգը, վճարման և հաշվարկների ներկայացման կարգն ու ժամկետները,
  • Մաքսատուրքի և մաքսավճարի սահմանումները, հաշվարկման և վճարման կարգերը։

Տեղական տուրքեր և վճարներ

  • Տեղական տուրքի և վճարի սահմանումները,
  • Տեսակները,
  • Տեղական տուրքերի և (կամ) վճարների դրույքաչափերի սահմանումը,
  • Տեղական տուրքի և (կամ) վճարի հաշվարկումը և գանձումը

Գնահատման մեթոդը

Դիմորդները պետք է հանձնեն քննություն կազմված բազմակի ընտրության հարցերից /առավելագույնը միավորների 20%/ և խնդիրներից:

Քննությունը համարվում է հանձնած, եթե մասնակիցը 100 հնարավոր միավորից հավաքել է 50 և ավելի միավոր: