Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Ֆինանսական տեղեկատվություն կառավարման համար — Որակավորման ծրագիր

Առարկա 2 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Նպատակը

Ապահովել գիտելիքներ և հմտություններ, որոնք հնարավորություն են տալիս օգտագործել ֆինանսական տեղեկատվությունը՝

  • կազմակերպությունների արտադրանքի և մատուցած ծառայությունների ինքնարժեքը հաշվարկելու համար,
  • կառավարչական որոշումներ կայացնելու համար,
  • կազմակերպությունների տնտեսական գործունեության պլանավորման, վերահսկողության, մոնիտորինգի համար։

Բովանդակությունը

ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

  • Հաշվապահական հաշվառում կառավարման համար
  • Տեղեկատվություն կառավարման համար
  • Կառավարչական տեղեկատվական համակարգերը
  • Ինքնարժեքի հաշվառում և ինքնարժեքի տարրերը
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կառավարման համակարգում

ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ

  • Ծախսումների դասակարգումը որպես՝
    • Արտադրական ծախսումներ
    • Ժամանակաշրջանի ծախսեր
  • Ծախսումների այլ դասակարգումներ
  • Ծախսումների վարքագիծը: Փոփոխական և հաստատուն բաղադրիչների տարանջատումը
  • Նյութական ծախսումներ
  • Աշխատանքային ծախսումներ
  • Վերադիր ծախսումների բաշխումը և կլանումը
  • Ինքնարժեքի հաշվարկում սահմանային ծախսերի (variable costing) և ծախսերի լրիվ կլանման (absorption costing) մեթոդների միջոցով
  • Ինքնարժեքի հաշվարկման համակարգեր
    • Առանձին պատվերի (Job) և խմբաքանակի (Batch) ինքնարժեքի կալկուլյացիա
    • Փուլային կալկուլյացիա (Process costing)
    • Ծառայությունների/սպասարկման ծախսումներ (Service Costing)

ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՈՒՄ

  • Ծախսումներ – Ծավալ – Շահույթ (CVP) վերլուծություն
  • Սահմանափակող գործոններ
  • Որոշումների կայացմանն առնչվող ծախսեր
  • Գնագոյացում

ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ և ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

  • Ծախսերի նորմատիվային հաշվառում (Standard costing)
    • Նորմատիվների տեսակները
    • Ուղղակի փոփոխական ծախսերի շեղումները
    • Հաստատուն վերադիր ծախսերի շեղումները
    • Հասույթի շեղումները
    • Փոխհամաձայնեցման հաշվետվության կազմումը

Գնահատման մեթոդը

Դիմորդները պետք է հանձնեն քննություն՝ կազմված բազմակի ընտրության հարցերից /առավելագույնը միավորների 50%/ և գործնական տիպի խնդիրներից:

Քննությունը համարվում է հանձնած, եթե մասնակիցը 100 հնարավոր միավորից հավաքել է 50 և ավելի միավոր: