Հայկ Մնացականյան
Գործադիր տնօրեն
տ.գ.դ., պրոֆեսոր
«Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ գործադիր տնօրեն (2021թ.-ից),
ՀՊՏՀ «Ֆինանսական հաշվառման» ամբիոնի վարիչ (2022թ.-ից):
1999-2000թթ աշխատել է ՀՀ Փոստի և հեռահաղորդակցության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչությունում, որպես միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար: 2000-2002թթ. աշխատել է Զարգացման հայկական բանկի վարկավորման և ներդրումների բաժնում: 2001թ.-ից աշխատել է Երևանի պետական համալսարանի ֆինանսահաշվային ամբիոնում: 2007թ.ին ստացել է դոցենտի կոչում, իսկ 2008թ.-2022թթ. աշխատել է ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչի պաշտոնում: 2009թ-2021թթ. ղեկավարել է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի ուսումնական կենտրոնը: 2015թ.-ից Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության խորհրդի անդամ է: 2012թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը “Աուդիտորական գործունեության զարգացման հիմնախնդիրների լուծման ուղիները Հայաստանի Հանրապետությունում” թեմայով և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան: 2017թ-ին ստացել է պրոֆեսորի կոչում: Մասնագիտական գործունեության համար պարգևատրվել է Երևանի պետական համալսարանի շնորհակալագրով, իսկ 2014թ-ին բարձրագույն պարգևով` ոսկե մեդալով:
60 գիտական հոդվածների և ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ է: