Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Աուդիտ և ներքին վերահսկողություն — Որակավորման ծրագիր

Առարկա 7 ԱՈՒԴԻՏ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Նպատակը

  • ապահովել գիտելիքներ և հմտություններ` աուդիտի միջազգային ստանդարտները կիրառելու համար
  • ապահովել տեսական հիմքեր` որակյալ աուդիտորական գործունեություն իրականացնելու համար

Բովանդակությունը

ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ, ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ, ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՍՏԱՆՁՆՈՒՄ

  • Կարգավորումը և շրջանակները
  • Աուդիտորի էթիկայի կանոնները
  • Անկախություն, պատվիրատուների ընդունում և շարունակում
  • Նամակ-պարտավորագիր

ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

  • Աուդիտի գործընթացը՝ պլանավորում, ապացույցների հավաքում և ամփոփում
  • Աուդիտի ռիսկերի որոշում, փաստաթղթավորում և ռիսկերին արձագանքում
  • Էականություն, գնահատված էականության կիրառում պլանավորման, ապացույցների հավաքման և ամփոփման փուլում
  • Խարդախության և սխալների ռիսկի գնահատում
  • Վերահսկողության միջավայրի տարրերը, փաստաթղթավորում

ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ, ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ

  • Աուդիտորական ապացույցների հավաքման ընթացակարգեր,
  • Բավարար քանակի համապատասխան աուդիտորական ապացույցներ
  • Աուդիտորական ընտրանք
  • Առանձին հոդվածների գծով աուդիտորական ապացույցներ, ներառյալ արտաքին հավաստիացումներ
  • Վերահսկողության թեսթեր
  • Վերլուծական ընթացակարգեր

ԱՄՓՈՓՈՒՄ, ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • Հաղորդակցություն պատվիրատուի ղեկավարության հետ
  • Աուդիտորական եզրակացությունների տեսակները և կիրառման հանգամանքները

Գնահատման մեթոդը

Դիմորդները պետք է հանձնեն քննություն կազմված գործնական տիպի խնդիրներից:

Քննությունը համարվում է հանձնած, եթե մասնակիցը 100 հնարավոր միավորից հավաքել է 50 և ավելի միավոր: