Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում — Որակավորման ծրագիր
Առարկա 6 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Նպատակը
Այս դասընթացը ապահովում է խորացված գիտելիքներ և հմտություններ հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ազգային և միջազգային կարգավորումների, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան առանձին և համախմբված ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու և ներկայացնելու, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների վերլուծության վերաբերյալ:
Բովանդակությունը
Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ԵՎ ներկայացման սկզբունքները, հիմնադրույթները
- Հիմնական դրույթներ և կարգավորող համակարգ
- Ֆինանսական հաշվետվողականություն
- Հաշվետվությունների պատրաստում
- Ֆինանսական վիճակի մասին
- Շահույթի կամ վնասի և այլ համապարփակ ֆինանսական արդյունքի մասին
- Սեփական կապիտալում փոփոխությունների մասին
- Դրամական հոսքերի մասին հաշվետվության պատրաստում ուղղակի և անուղղակի մեթոդներով
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն և մեկնաբանություն
- Մեկ բաժնետոմսին բաշվող շահույթի հաշվարկում
ԱՌԱՆՁԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՖՀՄՍ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
- հիմնական միջոցներ, վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ակտիվներ
- ոչ նյութական ակտիվներ, հետազոտություն և մշակում, պաշարներ
- փոխառության ծախսումներ, արտաժույթի փոխարժեքի փոփոխությունների ազդեցություն
- արժեզրկում, պայմանական դեպքեր, կապակցված կողմերի բացահայտում, հետագա դեպքերի ազդեցություն
- հասույթ, սեգմենտային տեղեկատվություն
- ֆինանսական գործիքներ
ԽՄԲԵՐ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ, ԲԱԺՆԵՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴ
- Խմբի հաշվառում, համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստում,
- Ասոցիացված կազմակերպություններում և համատեղ ձեռնարկումներում ներդրումների հաշվառում
Գնահատման մեթոդը
Դիմորդները պետք է հանձնեն քննություն կազմված գործնական տիպի խնդիրներից: Քննությունը համարվում է հանձնած, եթե մասնակիցը 100 հնարավոր միավորից հավաքել է 50 և ավելի միավոր: