Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Որակավորման դասընթացների մեկնարկ

Հրավիրում ենք մասնակցելու Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի  ՓՈՐՁԱԳԵՏ ՀԱՇՎԱՊԱՀԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԻ որակավորում շնորհող Հաշվապահների միջազգային դաշնության ստանդարտներին համապատասխան կրթական ծրագրին:

Ծրագրում ներառված առարկաներն են.

  1. Ֆինանսական հաշվառման հիմունքներ
  2. Կառավարչական հաշվառում
  3. Իրավագիտության հիմունքներ և կորպորատիվ իրավունք
  4. ՀՀ հարկային օրենսդրություն
  5. Ֆինանսական կառավարում
  6. Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
  7. Աուդիտ և հավաստիացում

Որակավորման ծրագրի մանրամասները հասանելի են Պալատի caaa.am կայքում քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Որակավորում/ Որակավորման ծրագիր:

Առաջին 6 առարկաների քննությունները հաջողությամբ հանձնելով՝ ստանում եք ՓՈՐՁԱԳԵՏ ՀԱՇՎԱՊԱՀԻ որակավորման վկայական՝ համապատասխան աշխատանքային փորձի առկայության պարագայում, իսկ բոլոր 7 քննությունները հաջողությամբ հանձնելու արդյունքում՝ որակավորված ԱՈՒԴԻՏՈՐԻ վկայական՝ համապատասխան աշխատանքային փորձի առկայության դեպքում:

Դասընթացներից յուրաքանչյուրի տևողությունը 40 ժամ է, սովորաբար շաբաթական՝ մեկ անգամ, երեկոյան ժամերին:

Դասերը կազմակերպվում են ինչպես առկա, այնպես էլ առցանց՝ նոր սարքավորումներով համալրված էլեկտրոնային լսարանում:

Յուրաքանչյուր առարկայի դասընթացի վճարը՝ 108 000 ՀՀ դրամ է:

Գրանցման վերջնաժամկետն է 2024թ.-ի սեպտեմբերի 14-ը:

Պալատի որակավորման դասընթացներին մասնակցելու համար դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում ,
  2. անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճեն,
  3. դասընթացի համար վճարումը հավաստող փաստաթուղթ:

Առցանց գրանցվելու համար խնդրում ենք դիմումի ստորագրված տարբերակը ուղարկել Պալատի էլ. փոստին info@caaa.am, caa.chamber.armenia@gmail.com՝ կցելով անձը հաստատող փաստաթղթի և վճարման անդորրագրի պատճենները:

Առձեռն հանձնելու համար գրասենյակի հասցեն է ք. Երևան, Կոմիտաս 49/3, 6-րդ հարկ:

Մեր հաշվեհամարի տվյալներն են.

Կոնվերս բանկ ՓԲԸ՝

1930044007380100

ՀՎՀՀ02537979

«Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ:

Լրացուցիչ մանրամասների համար խնդրում ենք զանգահարել.

Հեռ՝. (010) 23 71 02 (ն. 101, 105, 106), (077) 24-91-78

ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՆՔ՝

Մեր համատեղ ջանքերը կապահովեն Ձեր մասնագիտական առաջընթացը: