Որակավորման դասընթաց-«Աուդիտ և հավաստիացում»
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,
համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների, կազմակերպում է `
«Աուդիտ և հավաստիացում»
որակավորման դասընթացը:
Դասընթացի տևողությունը 40 ժամ է, սովորաբար շաբաթական՝ մեկ անգամ, երեկոյան ժամերին:
Դասերը կազմակերպվում են կամ առկա, կամ առցանց՝ նոր սարքավորումներով համալրված էլեկտրոնային լսարանում:
Դասընթացի վճարը՝ 108 000 ՀՀ դրամ է:
Գրանցման վերջնաժամկետն է 2024թ.-ի սեպտեմբերի 14-ը:
Որակավորման դասընթացին գրանցվելու համար անհրաժեշտ է՝
- Սեղմել Գրանցվել հիմա կոճակը:
- Բացված պատուհանիկում լրացնել Անուն/Ազգանուն/Հայրանուն (հայատառ), էլեկտրոնային հասցե, կցել Դիմում հայտը և Անձը հաստատող փաստաթուղթը, այնուհետև սեղմել Գրանցում կոճակը, որից հետո կհայտնվեք վճարման էջում:
- Վճարման էջում անհրաժեշտ է լրացնել Ձեր բանկային քարտի տվյալները և կատարել վճարումը:
Եթե առաջանան տեխնիկական խնդիրներ, որպես այլընտրանքային լուծում կարող եք ներբեռնել Դիմում-հայտը Պալատի կայքից՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ Գրադարան/Պալատի իրավական ակտեր/Այլ/Որակավորման դասընթացի մասնակցության դիմում-հայտ, լրացնել և ուղարկել Պալատի էլ. հասցեին՝ info@caaa.am, caa.chamber.armenia@gmail.com, կցելով անձը հաստատող փաստաթղթի և վճարման անդորագրի պատճենները:
ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՆՔ՝
Մեր համատեղ ջանքերը կապահովեն Ձեր մասնագիտական առաջընթացը: