Պալատի խորհուրդ
- 
                
                Մանվել Ղազարյան
Պալատի խորհրդի նախագահ
 
                                                Մանվել Ղազարյան
Պալատի խորհրդի նախագահ
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի (խորհրդի) նախագահ (2025թ. հունիսից)։
 «ԲԻ-ԴԻ-Օ ԱՐՄԵՆԻԱ » ՓԲԸ
Խորհրդի նախագահ, Զարգացման գծով ավագ գործընկեր (2018թ -ից)
Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) հիմնադիր անդամ (1997թ-ից), ՀՀԱԱ նախագահ (1999-2002թթ․):
ՀՀ նյութական ռեսուրսների նախարարությունում Ֆինանսական բաժնի պետ, վերահսկողության բաժնի պետ (1991 -1993թթ.), ՀՀ հարկային տեսչությունում ինֆորմացիոն բաժնի պետ, հատուկ բաժնի պետ, վերահսկողության բաժնի պետ, (1993 -1996թթ.), ՀՀ Էներգետիկայի նախարարության “Ինտելեկտ” ՊՓԲԸ տնօրեն (1996 -1999թթ.), “ՍՕՍ-Աուդիտ” ՍՊԸ հիմնադիր, տնօրեն (1999 -2018թթ.):
Ղեկավարել է “ՍՕՍ-Աուդիտ” ընկերության կողմից իրականացվող՝ Համաշխարհային Բանկի ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի և կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի աշխատանքները Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Մոլդովայի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Վրաստանի և Ուզբեկստանի Հանրապետություններում:
- 
                
                Թաթուլ Մովսիսյան
Խորհրդի անդամ
 - 
                
                Արթուր Հարությունյան
Խորհրդի նախագահի տեղակալ, Որակավորման հանձնաժողովի նախագահ
 - 
                
                Հովհաննես Պետրոսյան
Խորհրդի անդամ
 - 
                
                Էմիլ Վասիլյան
Խորհրդի անդամ
 - 
                
                Նաիրի Ադամյան
Խորհրդի անդամ
 - 
                
                Դավիթ Ազատյան
Խորհրդի անդամ
 - 
                
                Լեռնիկ Հարությունյան
Խորհրդի անդամ
 - 
                
                Արմեն Հովհաննիսյան
Խորհրդի անդամ
 - 
                
                Լիդա Թադեոսյան
Խորհրդի անդամ, Որակի պահանջների պահպանման և կարգապահական հանձնաժողովի անդամ
 - 
                
                Էրիկ Հայրապետյան
Խորհրդի անդամ
 - 
                
                Վարդան Նաչարյան
Խորհրդի անդամ
 - 
                
                Իրինա Գևորգյան
Խորհրդի անդամ
 - 
                
                Արտակ Հովհաննիսյան
Խորհրդի անդամ
 - 
                
                Հռիփսիմե Վարդանյան
Խորհրդի անդամ, Անդամակցության հանձնաժողովի անդամ, Որակավորման հանձնաժողովի անդամ
 
                                                Թաթուլ Մովսիսյան
Խորհրդի անդամ
«ԹՄ Աուդիտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն (1997թ․-ից)։
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի (խորհրդի) նախագահ (2021-2025թթ.)։
Եվրասիական տնտեսական միության աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նախագահ (2023թ. փետրվարից-2024թ. փետրվար)։
Հաշվապահների և աուդիտորների Եվրասիական խմբի նախագահ (2024թ. փետրվարից)
Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) հիմնադիր անդամ (1997թ․), տարբեր տարիներին հանդիսացել է IFAC-ի (Հաշվապահների Միջազգային Դաշնություն) փորձագետ, ՀՀԱԱ հաշվապահական հաշվառման հանձնաժողովի նախագահ, ՀՀԱԱ խորհրդի, ՀՀ-ում հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության համակարգերի բարեփոխումների միջգերատեսչական հանձնաժողովի, աուդիտորների և հաշվապահների որակավորման հանձնաժողովի անդամ:
1998թ․-ից անմիջական մասնակցություն է ունեցել ՀՀ–ում իրականացվող հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության համակարգերի բարեփոխումներին, այդ թվում՝ ՀՀՄՍ-ների, ՖՀՄՍ-ների, ԱՄՍ-ների թարգմանությանը, խմբագրմանը և տեղայնացմանը, օրենքների, հաշվային պլանի, ֆինանսական հաշվետվությունների փաթեթի, սկզբնական հաշվառման փաստաթղթերի և նոր համակարգերի ներդրման համար անհրաժեշտ այլ իրավական ակտերի նախագծերի մշակմանը։
19 մասնագիտական, ուսումնամեթոդական գրքերի և մի քանի տասնյակ հոդվածների հեղինակ է:
1999թ․-ից վարում է դասախոսություններ ԲՈՒՀ-երում և մասնագիտացված կառույցներում:
1992-1997թթ․ աշխատել է խոշոր կազմակերպություններում, որպես ֆինանսական տնօրեն և/կամ գլխավոր հաշվապահ:
                                                Արթուր Հարությունյան
Խորհրդի նախագահի տեղակալ, Որակավորման հանձնաժողովի նախագահ
Արթուր Հարությունյանն ավելի քան 25 տարվա փորձառություն ունի հաշվապահական հաշվառման, աուդիտի և խորհրդատվության բնագավառում, ինչպես մասնավոր, այնպես էլ պետական, ոլորտներում: Նա նաև ՀՀ առաջատար բուհերում հաշվապահական հաշվառում և աուդիտ դասավանդելու երկարամյա փորձառություն ունի: 2006-ից «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ տնօրենն է:
Ավարտել է Երևանի ժողովրդական Տնտեսության ինստիտուտը 1995թ.` ստանալով տնտեսագետի որակավորում` հաշվապահական հաշվառման և աուդիտի մասնագիտացմամբ, իսկ 1998թ.` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման դպրոցը` ստանալով պետական կառավարում և տեղական ինքնակառավարում մասնագիտացմամբ պետական ծառայողի որակավորում: Հայաստանի և աուդիտորների փորձագետ հաշվապահների պալատի կողմից որակավորված աուդիտոր է: Ունի նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված վկայական` ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ֆոնդի կառավարիչների գլխավոր հաշվապահի: Ունի նաև ACCA-ից «Հաշվապահական հաշվառման և բիզնեսի» առաջնակարգ դիպլոմ, ինչպես նաև «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների» (IPSAS) որակավորման վկայագիր:
2002-ից հանդիսանում է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) խորհրդի անդամ և Կրթության և որակավորման հանձնաժողովի նախագահ, իսկ 2014-ից՝ նաև ՀՀԱԱ փոխնախագահ: 2020-ից՝ Պալատի նախագահի տեղակալ և Որակավորման հանձնաժողովի նախագահ։
2017-2018 թթ.` ՀՀ վարչապետի ղեկավարությամբ գործող Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի անդամ: 2018-2020թթ․` Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի (նախկին` Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն) հոգաբարձուների խորհրդի անդամ:
                                                Հովհաննես Պետրոսյան
Խորհրդի անդամ
«Փի–Էյջ–Փի Փարթնըրզ» ՓԲԸ տնօրեն (2006թ․-ից)։
Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) հիմնադիր նախագահ (1997), ՀՀԱԱ նախագահ (1997-1999թթ․, 2002-2004թթ., 2014-2021թթ.), ՀՀԱԱ խորհրդի անդամ (1997թ․-ից): ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության գլխավոր վարչության պետ (1993-2002թթ․), «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ–ի հաշվապահական ծառայությունների բաժնի ղեկավար (2002-2006թթ․), Համաշխարհային Բանկի փորձագետ (2008թ․-ից)։
1993թ․-ից Հովհաննես Պետրոսյանի ղեկավարությամբ ՀՀ–ում իրականացվել է հաշվապահական հաշվառման բարեփոխումները, այդ թվում՝ ՖՀՄՍ-ների, ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի, թարգմանությունը, խմբագրումը և տեղայնացումը, մշակվել են «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքների, հաշվային պլանների և նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ այլ իրավական ակտերի նախագծերը։ Անմիջական մասնակցություն է ունեցել հանրային հատվածի հաշվապահական հաշվառման բարեփոխումներին։
                                                Էմիլ Վասիլյան
Խորհրդի անդամ
«Գրանթ Թորնթոն» ՓԲԸ
Տեխնիկական Տնօրեն/Բաժնետեր — 2002թ.-այժմ
Կրթություն և որակավորում
- Երդվյալ և հավատարմագրված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) անդամ
 - Որակավորված աուդիտոր
 - 25 տարվա աուդիտորական փորձ
 - Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի ԱՊՀ և Մերձավոր Արևելքի շրջանների աուդիտորական գերազանցության կենտրոնի անդամ
 - Ֆինանսական գործիքների աջակցության ծառայությունների խմբի անդամ (FISSG)
 - Գործարար Կառավարման Մագիստրոս Հայաստանի Ամերիկյան Համալսարան
 
                                                Նաիրի Ադամյան
Խորհրդի անդամ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ (2015թ․-ից)։
Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի անդամ (2000թ-ից), ՀՀԱԱ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ (2008-2014թթ․)։ 
«Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ գործընկեր, փոխտնօրեն (2006թ-ից), ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ (2004-2006թթ․), «Հրազդանի ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր հաշվապահ (2002-2004թթ․), «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր հաշվապահ (2002թ․), «Կենտրոնական էլեկտրացանց» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ ֆինանսների և էկոնոմիկայի հարցերով, գլխավոր հաշվապահ (2000-2002թթ․), ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական հաշվետվությունների մեթոդաբանության բաժնի պետ (1999-2000թթ․), «Երևանի էլցանց» ՓԲԸ Դավիթաշեն մասնաճյուղի գլխավոր հաշվապահ (1998-1999թթ․), «Շահումյան էլցանց» ՊՁ, «Հայաստան» ԴՁ գլխավոր հաշվապահ (1997-1998թթ․)։
1999-2000թթ անմիջական մասնակցություն է ունեցել ՀՀ–ում իրականացվող հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության համակարգերի բարեփոխումներին, մասնավորապես՝ ՀՀՄՍ-ներին համապատասխան ֆինանսական հաշվետվությունների ձևերի մշակման և դրանց լրացման հրահանգի ապահովման, ինչպես նաև՝ ՀՀՄՍ ստանդարտների թարգմանության և խմբագրման գործընթացներում։
Նաիրի Ադամյանն ունի մեծ փորձառություն խոշոր ընկերություններում հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգերի (ներառյալ՝ ERP համակարգեր) ներդրման, ինչպես նաև՝ բյուջետային հիմնարկների ու առևտրային կազմակերպությունների հաշվապահական անձնակազմերի դասավանդման գծով։
Ունի ՀՀ պետական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
                                                Դավիթ Ազատյան
Խորհրդի անդամ
Ծնվել է 1981թ. հունվարի 1-ին: 1997-2001թթ սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 2003թ-ից՝ “ԱրդշինԲանկ” ԲԲԸ-ն վարկային և ներդրումային քաղաքականության վարչության վարկային գործառնությունների բաժնում՝ որպես մասնագետ: Այնուհետև, 2003-2005թթ-ին աշխատել է “Հայխնայբանկ” ՓԲԸ-ի ներքին աուդիտի վարչությունում՝ որպես մասնագետ, ապա՝ գլխավոր մասնագետ:
2005-2011թթ-ին աշխատել է “Հայէկոնոմբանկ” ԲԲԸ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ Վերահսկողության վարչության մասնաճյուղերի վերահսկողության բաժնի առաջատար վերահսկողի պաշտոնը, ապա՝ Ներքին աուդիտի վարչության տեսչական վերահսկողության բաժնում՝ որպես առաջատար աուդիտոր, իսկ 10.10.2006թ-ից՝ որպես գլխավոր աուդիտոր:
17.01.2011թ-ից նշանակվել է “Հայէկոնոմբանկ” ԲԲԸ-ում՝ որպես Ներքին աուդիտի վարչության պետ, ապա՝ 19.07.2011թ.-ից՝ որպես Հաշվապահական հաշվառման վարչության պետ-գլխավոր հաշվապահ և “Հայէկոնոմբանկ” ԲԲԸ վարչության անդամ:
2008-2013թթ.-ին հանդիսացել է “Սիլ Ինշուրանս” ապահովագրական ՓԲԸ Խորհրդի անդամ:
03.07.2017թ.-21.08.2017թ. աշխատել է “Հայէկոնոմբանկ” ԲԲԸ ֆինանսական տնօրեն-գլխավոր հաշվապահ:
2017թ.–ի օգոստոսի 21-ից “Կոնվերս Բանկ” ՓԲԸ-ում զբաղեցնում է Հաշվապահական հաշվառման վարչության պետ-գլխավոր հաշվապահի պաշտոնը՝ հանդիսանալով Բանկի Տնօրինության անդամ:
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներին:
Ամուսնացած է, ունի 2 երեխա
                                                Լեռնիկ Հարությունյան
Խորհրդի անդամ
                                                Արմեն Հովհաննիսյան
Խորհրդի անդամ
Ունենալով ավելի քան 26 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ` Արմեն Հովհաննիսյանը անմիջական մասնակցություն է ունեցել ՀՀ հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության համակարգերի բարեփոխումներին: Պարբերաբար մասնակցել է հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտներում նոր օրենքների ու այդ փոփոխությունների արդյունքում ակնկալվող խնդիրների լուծման վերաբերյալ քննարկումների: Հանդիսանալով ՀՀ աուդիտորական դաշտի կայացման գործուն դերակատարներից մեկը՝ բազմաթիվ անգամներ անդրադարձել է պարտադիր աուդիտի, աուդիտորական ծառայությունների գնագոյացման, գնումների մասին օրենսդրական կարգավորումների և ձևավորված մշակույթի վերաբերյալ, այդ թվում նաև լրատվամիջոցներում: Արմեն Հովհաննիսյանը հանդիսանում է Գրանթ Թորնթոն ՓԲԸ-ի տնօրեն և վերահսկում է ֆինանսական հաստատությունների աուդիտի բաժինը: Մասնագիտացած է բանկերի ներքին հսկողական համակարգերի և հաշվապահական հաշվառման քաղաքականության ոլորտում: Նա ունի ֆինանսական հաստատությունների, բանկերի և վարկային կազմակերպությունների աուդիտորական և հաշվապահական առաքելությունների մասնագիտական հսկայական փորձ:Նա ունի հաշվապահական միջազգային ստանդարտների, ինչպես նաև Աուդիտի միջազգային ստանդարտների, Ֆինանսական Հաշվետվությունների ներկայացման միջազգային ստանդարտների և Հայաստանի Հանրապետության Հաշվապահական Հաշվառման ստանդարտների գերազանց իմացություն:Արմեն Հովհաննիսյանը իր մասնագիտական գործունեությունն է ծավալում ոչ միայն Հայաստանում, այնպես էլ ԱՊՀ տարածաշրջանում:
                                                Լիդա Թադեոսյան
Խորհրդի անդամ, Որակի պահանջների պահպանման և կարգապահական հանձնաժողովի անդամ
Անդամակցություն մասնագիտական կառույցներին
- Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի անդամ
 - Երդվյալ հավատարմագրված հաշվապահների ասոցիացիայի ուսանող/անդամ (ACCA)
 
Որակավորում
- Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի փորձագետ հաշվապահի և աուդիտորի որակավորում
 
Աշխատանքայի փորձ
2022թ.-ի Հոկտեմբեր – 2023թ.-ի Օգոստոս «Ակբա Բանկ» ԲԲԸ Ֆինանսական հաշվառման և հաշվետվություններր բաժնի ղեկավար
2020թ.-ի Հոկտեմբեր – 2022թ.-ի Հոկտեմբեր «ՍՕՍ-Մանկական գյուղեր» Հայկական բարեգործական կազմակերպություն, Ֆինանսական բաժնի ղեկավար/գլխավոր հաշվապահ
2020 Նոյեմբեր- առ այսօր «Կրեդիտ Կորպ» ՈՒՎԿ ՓԲԸ Վերստուգող
2014 նոյեմբեր-2019 նոյեմբեր «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ, Ֆիանսական հաստատությունների աուդիտի բաժնում Ավագ աուդիտոր
2019 նոյեմբեր – 2020 նոյեմբեր Աուդիտի ղեկավար
2011 մայիս-2011 դեկտեմբեր «Էյ էն Աուդիտ» ՓԲԸ Հաշվապահական հաշվառման բաժնի ավագ խորհրդատու
2012 հունվար – 2014 հունվար «Գուդ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում գլխավոր աշվապահի գործառույթները իրականացնող լիազոր անձ, հաշվապահական ծառայությունների մենեջեր
2014 հունվար – 2014 նոյեմբերԱվագ աուդիտոր
2009թ. հունիս — 2014թ. հոկտեմբեր «ՖԵՐԱԿՕ» ՍՊԸ Գլխավոր հաշվապահ
2008թ. հուլիս-2009թ. հունիս «Ակոֆեռ» ՍՊԸ Գլխավոր հաշվապահ
Դասավանդման փորձ
2015-2024թթ պարբերաբար Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ
«Ֆինանսական հաշվառման հիմունքներ», «Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում»
Կրթություն
2018 — 2020 Երևանի պետական համալսարան, Մագիստրատրոս, Հաշվապահական հաշվառում և աուդիտ մասագիտությամբ գերազանցությամբ
2004 — 2008 Երևանի պետական մանկավարժական համալսարան, Բակալավր, Ռուսաց լեզու և գրականություն մասնագիտությամբ
Հաշվապահության և աուդիտի ոլորտում 18 տարվա փորձ
Ամուսնացած է ,երկու երեխաների մայր:
                                                Էրիկ Հայրապետյան
Խորհրդի անդամ
EY Հայաստանի գրասենյակի գլխավոր տնօրեն, կառավարիչ գործընկեր, աուդիտորական ծառայությունների բաժնի հիմնադիր գործընկեր
Էրիկ Հայրապետյանն ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտներին (ՖՀՄՍ) և Ռուսաստանի հաշվապահական ստանդարտներին համապատասխան աուդիտորական, ինչպես նաև միջազգային բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններին խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտում։ 2002 թվականից սկսելով իր աշխատանքային գործունեությունը EY («Էրնսթ ընդ Յանգ») (ԱՊՀ) ընկերությունում՝ 2007 թվականից ղեկավարել է EY Հայաստանի գրասենյակի հիմնադրման գործընթացը և ընկերության մուտքը հայաստանյան շուկա՝ հանդես գալով որպես գլխավոր տնօրենի պաշտոնակատար։
2015 թվականից հանդիսանում է EY ընկերության Գլոբալ Ֆինանսական Ծառայությունների ոլորտի գործընկեր և EY հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն։
Ավարտել է Երևանի պետական համալսարանը 1996թ.-ին՝ ստանալով դիպլոմ «Միջազգային տնտեսական հարաբերություններ» մասնագիտությամբ, իսկ 1998թ․ նույն համալսարանում ստացել է մագիստրոսի կոչում։ Հետագայում՝ 2001թ., շարունակել է ուսումը Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրայում՝ մասնագիտանալով «Տնտեսագիտական տեսություն» ոլորտում։
Հայաստանի Աուդիտորների և Փորձագետ Հաշվապահների պալատի անդամ է։ 2025թ-ից հանդիսանում է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) խորհրդի անդամ։
                                                Վարդան Նաչարյան
Խորհրդի անդամ
- Ծնվել է 1976թ. սեպտեմբերի 6-ին:
 - 1982-1993թթ. սովորել և ավարտել է Երևանի թիվ 124 դպրոցը:
 - 1993-2001թթ. սովորել և ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետ-շուկայագետի որակավորում:
 - 2001-2002թթ. աշխատել է Աբովյանի «Կենտրոնական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ որպես հաշվապահ, այնուհետև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի և պայմանագրերի հաշվառման բաժնի պետի պաշտոնում:
 - 2002թ.-ից Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի անդամ:
 - 2002-2004թթ.՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ որպես ֆինանսական փոխհարաբերությունների բաժնի պետ:
 - 2004-2005թթ.՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր հաշվապահի տեղակալ:
 - 2014-2017թթ.՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահի տեղակալ:
 - 2016թ. վերապատրաստվել է Ժամանակակից բիզնեսի Մոսկովյան ինստիտուտում:
 - 2017թ. հուլիսից՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր հաշվապահի ժամանակավոր պաշտոնակատար:
 - 2017թ. նոյեմբերից՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր հաշվապահ:
 - 2025թ. հունիսից Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի խորհրդի անդամ:
 
                                                Իրինա Գևորգյան
Խորհրդի անդամ
Ունի ավելի քան 19 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացման և խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտում, ղեկավարում է նախագծեր Հայաստանում և Վրաստանում: Նա աշխատում է «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՍՊԸ-ում 2003թ-ից: 2017թ. հոկտեմբերից զբաղեցնում է Աուդիտի բաժնի գործընկերոջ պաշտոնը: «Քեյ-Փի-Էմ-Ջի»-ում իր աշխատանքի ընթացքում աշխատել է ընկերության Լոնդոնի, Մոսկվայի, Թբիլիսիի գրասենյակներում: Իրինա Գևորգյանը Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (FCCA) անդամ է և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ստացել է աուդիտորի որակավորում, ունի Մադրիդի «IE» բիզնես դպրոցի գործարար կառավարման մագիստրոսի աստիճան (MBA), ավարտել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան:
                                                Արտակ Հովհաննիսյան
Խորհրդի անդամ
Գլխավոր հաշվապահի և աուդիտորի ավելի քան 21 տարվա մասնագիտական փորձով գործող աուդիտոր: 2013թ.ից դասավանդում է IAB բիզնես ակադեմիայում Հարկային օրենսդրություն: 5 տարի (2012-2017թթ) աշխատել է Գալաքսի ընկերությունների խմբի ներքին աուդիտում, այնուհետև 2017թ-ից առ այսօր Վալլեքս ընկերությունների խմբերի ներքին աուդիտի ղեկավարն է:
2010թ հունիս ամսից մինչև 2025թ հունվար աշխատել է Էյ Վի ՍԻ Քոնսալթինգ Ընդ Աուդիտ ընկերությունում, որպես աուդիտոր, 2025թ փետրվարից առ այսօր Էյ Վի Քոնսալթինգ Ընդ Աուդիտ ընկերությունում, որպես աուդիտոր։
2010թ-ից որակավորված աուդիտոր է:
1996-2002թ սովորել է ՀՀ Գյուղատնտեսական ակադեմիայում, ունի տնտեսագիտության մագիստրոսի կոչում
2002-2004թ ծառայել է ՀՀ Զինված ուժերում
Ծնվել է 21.06.1979թ Երևանում, Ամուսնացած է՝ ունի 3 երեխա։
                                                Հռիփսիմե Վարդանյան
Խորհրդի անդամ, Անդամակցության հանձնաժողովի անդամ, Որակավորման հանձնաժողովի անդամ