Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Որակավորման շնորհում 19.06.2024

2024թ  հունիսի 19-ին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատում տեղի ունեցավ հերթական միջոցառումը նվիրված որակավորման կրթական ծրագրի դժվարին փուլը պատվով հաղթարած և պահանջվող չափանիշներին համապատասխանության արդյունքում աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում ստացած անձանց որակավորման վկայականների հանձմանը:

Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին, Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ, Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը, Պալատի նախագահի տեղակալ, Որակավորման հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը, գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը և որակավորում ստացած մասնագետները:

Պալատի որակավորման վկայականների հանձման արարողության նկարները կարող եք դիտել Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Տեղեկատվական կենտրոն/Նկարադարան/Որակավորման շնորհում 19.06.2024թ.: