Որակավորման շնորհում 18.09.2024թ.
2024թ սեպտեմբերի 18-ին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատում տեղի ունեցավ հերթական միջոցառումը նվիրված որակավորման կրթական ծրագրի դժվարին փուլը պատվով հաղթահարած և պահանջվող չափանիշներին համապատասխանության արդյունքում աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում ստացած անձանց որակավորման վկայականների հանձմանը:
Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին, Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ, Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը, Պալատի նախագահի տեղակալ, Որակավորման հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը, Պալատի խորհրդի անդամ Հովհաննես Պետրոսյանը, գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը և որակավորում ստացած մասնագետները:
Պալատի որակավորման վկայականների հանձման արարողության նկարները կարող եք դիտել Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Տեղեկատվական կենտրոն/Նկարադարան/Որակավորման շնորհում 18.09.2024թ.: