Որակավորման շնորհում 14.04.2025թ.

2025թ. ապրիլի 14-ին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատում տեղի ունեցավ հերթական միջոցառումը՝ նվիրված որակավորման կրթական ծրագրի դժվարին փուլը պատվով հաղթահարած և պահանջվող չափանիշներին համապատասխանության արդյունքում աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում ստացած անձանց որակավորման վկայականների հանձնմանը:
Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին, Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ, Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը, գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը և որակավորում ստացած մասնագետները:
Պալատի որակավորման վկայականների հանձման արարողության նկարները կարող եք դիտել Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Տեղեկատվական կենտրոն/Նկարադարան/Որակավորման շնորհում 14.04.2025թ.: