Որակավորման դասընթացների մեկնարկ
Հրավիրում ենք մասնակցելու Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի ՓՈՐՁԱԳԵՏ ՀԱՇՎԱՊԱՀԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԻ որակավորում շնորհող Հաշվապահների միջազգային դաշնության ստանդարտներին համապատասխան կրթական ծրագրին:
Ծրագրում ներառված առարկաներն են.
- Ֆինանսական հաշվառման հիմունքներ
- Կառավարչական հաշվառում
- Իրավագիտության հիմունքներ և կորպորատիվ իրավունք
- ՀՀ հարկային օրենսդրություն
- Ֆինանսական կառավարում
- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
- Աուդիտ և հավաստիացում
«Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ-ի որակավորման քննություններին նախապատրաստող դասընթացները ԿԳՄՍ նախարարության կողմից, որպես լրացուցիչ կրթության ծրագրերի, ստացել են երաշխավորում, որի համաձայն դասընթացի մասնակիցը կարող է օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից:
Որակավորման ծրագրի մանրամասները հասանելի են Պալատի caaa.am կայքում քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Որակավորում/ Որակավորման ծրագիր:
Առաջին 6 առարկաների քննությունները հաջողությամբ հանձնելով՝ ստանում եք ՓՈՐՁԱԳԵՏ ՀԱՇՎԱՊԱՀԻ որակավորման վկայական՝ համապատասխան աշխատանքային փորձի առկայության պարագայում, իսկ բոլոր 7 քննությունները հաջողությամբ հանձնելու արդյունքում՝ որակավորված ԱՈՒԴԻՏՈՐԻ վկայական՝ համապատասխան աշխատանքային փորձի առկայության դեպքում:
Դասընթացներից յուրաքանչյուրի տևողությունը 40 ժամ է, սովորաբար շաբաթական՝ մեկ անգամ, երեկոյան ժամերին:
Դասերը կազմակերպվում են ինչպես առկա, այնպես էլ առցանց՝ նոր սարքավորումներով համալրված էլեկտրոնային լսարանում:
Յուրաքանչյուր առարկայի դասընթացի վճարը՝ 108 000 ՀՀ դրամ է:
Գրանցման վերջնաժամկետն է 2026թ.-ի մարտի 21-ը:
Պալատի որակավորման դասընթացներին մասնակցելու համար դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում (կցված է),
- անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճեն,
- դասընթացի համար վճարումը հավաստող փաստաթուղթ:
Առցանց գրանցվելու համար խնդրում ենք դիմումի ստորագրված տարբերակը ուղարկել Պալատի էլ. փոստին qualification@caaa.am ՝ կցելով անձը հաստատող փաստաթղթի և վճարման անդորրագրի պատճենները:
Առձեռն հանձնելու համար գրասենյակի հասցեն է ք. Երևան, Մոնթե Մելքոնյան 46/2:
Մեր հաշվեհամարի տվյալներն են.
Կոնվերս բանկ ՓԲԸ՝
1930044007380100
ՀՎՀՀ02537979
«Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ:
Լրացուցիչ մանրամասների համար խնդրում ենք զանգահարել.
Հեռ՝. (010) 24-91-78 (ն. 206, 207), (077) 24-91-78
ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՆՔ՝
Մեր համատեղ ջանքերը կապահովեն Ձեր մասնագիտական առաջընթացը: