ՇՄԶ հայտարարագիր
Հիշեցնում ենք, որ «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 25–րդ հոդվածի 6–րդ մասի, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 17–րդ հոդվածի 6–րդ մասի, ինչպես նաև Պալատի Շարունակական մասնագիտական զարգացման կարգի համաձայն Պալատի անդամ աուդիտորները և փորձագետ հաշվապահները պարտավոր են Պալատին անդամակցելու տարվան հաջորդող տարվանից սկսած անցնել ՇՄԶ: ՇՄԶ-ի տևողությունը յուրաքանչյուր օրացուցային տարվա համար չպետք է պակաս լինի 20 ժամից, իսկ յուրաքանչյուր երկու հաջորդական տարիների համար չպետք է պակաս լինի 80 ժամից։
Ինչպես գիտեք Պալատին անդամակցելու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար ՇՄԶ միջոցառումներին մասնակցելու վերաբերյալ գրանցումները Պալատի անդամի կողմից կատարվում են Շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումների մասնակցության հայտարարագրում (Խորհրդի որոշում N 70-Լ ՇՄԶ կարգ ՝ Հավելված 2):
2022թ. ՇՄԶ հաշվետվությունը անհրաժեշտ է ներկայացնել Պալատին՝ մինչև ս.թ. մարտի 1-ը:
ՇՄԶ միջոցառումների մասնակցության պահանջների չկատարումը հիմք է հանդիսանում որակավորման չեղարկման և Պալատին անդամակցության դադարեցման:
Տեղեկացնում ենք, որ այսուհետ ՇՄԶ հայտարարագիրը հնարավոր է լրացնել նաև Պալատի կայքի միջոցով՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝
- Գրանցում Պալատի կայքում
Անհրաժեշտ է սեղմել գլխավոր էջի աջ վերևի անկյունում գտնվող Մուտք կոճակը, այնուհետև պետք է սեղմել Գրանցվել, լրացնել Անուն, Ազգանուն հայատառ, էլ. փոստի հասցեն և ՀԳԳՀ (ՀԳԳՀ նշելիս անհրաժեշտ է դնել բացատները ըստ օրինակի՝ 3 20 0000): ՀԳԳՀ-ները հասանելի են Պալատի կայքում տեղադրված ռեեստրում:
Գրանցման ընթացքում նշված էլ. փոստին կստանաք գաղտնաբառը ստեղծելու հղումը: Հղման նամակը չստանալու դեպքում խնդրում ենք նաև ստուգել նշված էլ. հասցեի Spam բաժինը: Գաղտնաբառը ստեղծելուց հետո նորից կբացվի մուտք գործելու էջը, որտեղ պետք է նշել էլ. փոստի հասցեն, գաղտնաբառը և սեղմել Մուտք կոճակը:
- ՇՄԶ հայտարարագրի լրացում
Անձնական էջի ձախ կողմում կարող եք գտնել Հաշվետվություն բաժինը, որտեղ սեղմելով Ստեղծել կոճակը կարող եք լրացնել յուրաքանչյուր ՇՄԶ միջոցառման մասին տեղեկատվությունը:
Էջի «ՇՄԶ միջոցառման կոդ» դաշտում պետք է ընտրել համապատասխան կոդը ըստ ՇՄԶ միջոցառումների մասնակցության կոդերի: Անհրաժեշտ է լրացնել «Թեմա», «Միջոցառումն իրականացնող կազմակերպություն», «Ամսաթիվ»,«Ընդհանուր (Տևողությունը)», «ՇՄԶ միջոցառման մասնակցության համար հաշվառվող (Տևողությունը)», «Դասախոս» դաշտերը:
Անհրաժեշտ է յուրաքանչյուր գրառման համար կցել համապատասխան հավաստող փաստաթուղթը բացառությամբ Պալատի ՇՄԶ դասընթացների մասնակցության:
Վերջում անհրաժեշտ է սեղմել Ուղարկել կոճակը և Ձեր դասընթացը կավելանա հայտարարագրի ֆայլում:
- Հայտարարագրի ներբեռնումը
Հաշվետվություն էջում սեղմելով Ներբեռնել հաշվետվությունը կոճակը կարող եք տեսնել Ձեր հայտարարագիրը:
Լրացման հետ կապված խնդիրների համար ահրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել՝ 010 237102 (ներքինը՝ 101): Պալատում տեղի ունեցած Ձեր ՇՄԶ միջոցառումների մասին տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել՝ 010 237102 (ներքինը՝ 106):
Եթե առաջանան տեխնիկական խնդիրներ, որպես ժամանակավոր այլընտրանքային լուծում կարող եք ներբեռնել Հայտարարագրի ֆայլը Պալատի կայքից՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Գրադարան/Պալատի իրավական ակտեր/Այլ/ՇՄԶ հայտարարագիր , լրացնել, ստորագրել, կցել հիմնավորող փաստաթղթերը: