Պալատի խորհրդի նիստ N14
Ս.թ. հունիսի 3-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը։ Նիստը նախագահում էր Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ, Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը:
Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու, Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում շնորհելու, Պալատի աուդիտորի որակավորում չտալու, Պալատի մի շարք անդամների անդամակցությունը դադարեցնելու, Պալատի մի շարք անդամների որակավորումը չեղարկելու, արտաքին գնահատման արդյունքում Պալատի աուդիտորական կազմակերպություն և ֆիզիկական անձ անդամների նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու, Պալատի հարկային և իրավական այլ հարցերի հանձնաժողովի համալրված անհատական կազմը հաստատելու մասին որոշումները:
Ուժի մեջ մտած որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/ նիստեր/խորհուրդ/2024-06-03: