Պալատի խորհրդի նիստ N7
2023թ. մայիսի 4-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված էին՝ Պալատի հերթական ընդհանուր ժողովի հրավիրումը, Պալատի անդամակցության հանձնաժողովի կազմի համալրումը, 6 ֆիզիկական անձանց Պալատի աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի որակավորման շնորհումը, Պալատին անդամակցելու համար դիմած 4 ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունումը, Պալատի անդամ 2 աուդիտորական կազմակերպություններում ոչ պլանային արտաքին գնահատման իրականացումը և այլ հարցեր:
Օրակարգային որոշումներին առավել հանգամանորեն կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/Նիստեր/Խորհուրդ/2023-05-04: