Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Պալատի խորհրդի նիստ N4

2023թ․ մարտի 24-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը։
Պալատի խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին՝ Պալատին անդամակցելու համար դիմած 8 ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունում, Պալատի ֆիզիկական անձ անդամների անդամակցության դադարեցում՝ դիմումի համաձայն և օրենքի ուժով, 5 անձանց Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորման շնորհում, Պալատի հարկային և իրավական այլ հարցերի հանձնաժողովի անհատական կազմի համալրում։ Պալատի խորհուրդը օրակարգային բոլոր հարցերի վերաբերյալ քվեարկությամբ ընդունեց համապատասխան որոշումները:

Որոշումներին առավել հանգամանորեն կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am , քայլերի հետևյալ հերթականությամբ՝ Պալատ/Նիստեր/Խորհուրդ/2023-03-24: