Պալատի խորհրդի նիստ N16
2023թ. հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված էր Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունումը, օրենքի ուժով Պալատի անդամակցության դադարեցումը, Պալատի փորձագետ աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորման շնորհումը, Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց 2023-24թթ. ընթացքում Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորման դասընթացների, շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումների, որակավորման քննությունների մասնակցության, որակավորման քննություններից ազատման, որակավորման քննությունների արդյունքների բողոքարկման, սկսնակ և գործող հաշվապահների համար «Հաշվապահական հաշվառում և հարկային օրենսդրություն» թեմայով դասընթացի մասնակցության վճարներից ազատումը:
Որոշումներին հանգամանորեն կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/Նիստեր/Խորհուրդ/2023-10-20: