Պալատի խորհրդի նիստ N15
2023թ. սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված էր Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունումը, օրենքի ուժով Պալատի անդամակցության դադարեցումը, Պալատի փորձագետ աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորման շնորհումը, Պալատի հաշվապահական հաշվառման հանձնաժողովի անհատական կազմի համալրումը և Պալատի որակավորման ծրագրի առարկաների և շարունակական մասնագիտական զարգացման դասընթացների դասախոսների և այլ անձանց վարձատրության կարգի փոփոխությունը:
Որոշումներին հանգամանորեն կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/Նիստեր/Խորհուրդ/2023-09-26: