Պալատի խորհրդի նիստ N14

2023թ. օգոստոսի 29-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված էր Պալատին անդամակցելու համար դիմած 1 կազմակեպրության պալատ ընդունումը, 2 ֆիզ. անձանց՝ որպես փորձագետ հաշվապահ պալատ ընդունումը, 1 ֆիզիկական անձի Պալատի անդամակցության դադարեցումը, 9 ֆիզիկական անձի Պալատի փորձագետ հաշվապահի որակավորման շնորհումը, Պալատի որակի պահանջների պահպանման և կարգապահական, ինչպես նաև հաշվապահական հաշվառման հանձնաժողովների անհատական կազմերի հաստատումը և այլ օրակարգային հարցեր:
Որոշումներին հանգամանորեն կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/Նիստեր/Խորհուրդ/2023-08-29: