Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Պալատի խորհրդի նիստ N13

Ս.թ. մայիսի 13-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը։ Նիստը նախագահում էր  Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ, Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը:

Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու, Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում շնորհելու, Պալատի նոր խմբագրությամբ կանոնադրությանը հավանություն տալու և ժողովի հաստատմանը ներկայացնելու,Պալատի 2023թ. գույքի օգտագործման հաշվետվությանը հավանություն տալու և ժողովի հաստատմանը ներկայացնելու, Պալատի 2023թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունները հաստատելու մասին որոշումները:

Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am,  քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/ նիստեր/խորհուրդ/2024-05-13: