Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Պալատի խորհրդի նիստ N12

Ս.թ. ապրիլի 30-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը։ Նիստը նախագահում էր  Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ, Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը:

Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու, Պալատի ֆիզիկական անձ անդամների անդամակցությունը դադարեցնելու, Պալատի 2023թ. տարեկան գործունեության հաշվետվությանը հավանություն տրամադրելու և ժողովի հաստատմանը ներկայացնելու, Պալատի հերթական ընդհանուր ժողով հրավիրելու մասին որոշումները:

Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am,  քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/ նիստեր/խորհուրդ/2024-04-30: