Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Պալատի խորհրդի նիստ N11

Ս.թ. ապրիլի 16-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը։ Նիստը նախագահում էր  Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ, Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը:

Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու, Պալատի ֆիզիկական անձ անդամների անդամակցությունը դադարեցնելու,Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում շնորհելու, Պալատի անդամներ «Էն աուդիտ» ՍՊԸ, «Լոնդոն բիզնես գրուպ» ՍՊԸ, «Փըրֆեքթ Աուդիտ» ՍՊԸ, «Թրասթ Աուդիտ» ՍՊԸ, «Այ Էֆ Փի» ՍՊԸ, «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ների նկատմամբ ԿՊՄ կիրառելու, Պալատի գործադիր տնօրինության 2023թ. տարեկան գործունեության հաշվետվությունը հաստատելու,Պալատի Որակի պահանջների պահպանման և կարգապահական հանձնաժողովի 2023թ. տարեկան գործունեության հաշվետվությունը հաստատելու մասին որոշումները:

Նիստի նկարները կարող եք տեսնել հղումով:

Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am,  քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/ նիստեր/խորհուրդ/2024-04-16: