Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Պալատի խորհրդի նիստ N10

Ս.թ. մարտի 29-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը: Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու, Պալատի ֆիզիկական անձ անդամների անդամակցությունը դադարեցնելու,Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում շնորհելու, Պալատի Հարկային և իրավական այլ հարցերի, Հաշվապահական հաշվառման, Աուդիտորական գործունեության, Որակավորման հանձնաժողովների  2023թ. հաշվետվությունները հաստատելու, Պալատի Հարկային և իրավական այլ հարցերի հանձնաժողովի նախագահին պաշտոնից ազատելու և նոր նախագահ նշանակելու մասին որոշումները: 

 Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am,  քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/նիստեր/խորհուրդ/ 2024-03-29: