Պալատի խորհրդի նիստ N 20
Ս.թ. հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը։ Նիստը նախագահում էր Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ, Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը:
Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու, Պալատի անդամ «Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ անդամակցությունը դադարեցնելու, Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում շնորհելու,Պալատի խորհրդի 31.03.2021թ. N 15-Լ որոշման փոփոխությունը հաստատելու մասին որոշումները:
Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/ նիստեր/խորհուրդ/2024-10-16: