Պալատի խորհրդի նիստ N 18
Ս.թ. սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը։ Նիստը նախագահում էր Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ, Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը:
Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու, Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում շնորհելու, Պալատի փորձագետ հաշվապահի որակավորումը մերժելու, Պալատի խորհրդի 20.10.2023թ. N 85-Ա որոշման փոփոխությունը հաստատելու, որով երկարաձգվում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների Պալատի մի շարք վճարները վճարելուց ազատելու ժամկետը, Պալատի անդամ «Գլոբ Աուդիտ» ՍՊԸ ոչ պլանային արտաքին գնահատում իրականացնելու մասին որոշումները:
Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/ նիստեր/խորհուրդ/2024-09-12: