Պալատի խորհրդի նիստ N 17
Ս.թ. օգոստոսի 5-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը։ Նիստը նախագահում էր Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ, Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը:
Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու, Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում շնորհելու, Պալատի ֆիզիկական անձանց անդամակցությունը դադարեցնելու, Պալատի անդամ կազմակերպությունների՝ «Էն Աուդիտ» ՍՊԸ և «Լոնդոն Բիզնես Գրուպ» ՀՁ ՍՊԸ անդամակցությունը դադարեցնելու մասին որոշումները:
Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/ նիստեր/խորհուրդ/2024-08-05: