Պալատի խորհրդի նիստ N 16

Ս.թ. հուլիսի 18-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը։ Նիստը նախագահում էր Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ, Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը:
Նիստի ընթացքում հաստատվեցին Պալատին անդամակցելու համար դիմած կազմակերպությանը՝ «Աուդիտ Պրո» ՓԲԸ Պալատի անդամ ընդունելու, Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունելու, Պալատի աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում շնորհելու, Պալատի անդամ կազմակերպության՝ «Գլոբ Աուդիտ» ՍՊԸ նկատմամբ ԿՊՄ կիրառելու, Պալատի անդամ կազմակերպության՝ «Կոնտռոլ Սթար» ՍՊԸ անդամակցությունը դադարեցնելու, Պալատի խորհրդի 26.12.2022թ. N 52-Ա որոշման փոփոխությունը հաստատելու, Պալատի խորհրդի 14.12.2023թ. N 32-Լ որոշման փոփոխությունը հաստատելու մասին որոշումները:
Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/ նիստեր/խորհուրդ/2024-07-18: