Պալատի որակավորման դասընթացների մեկնարկ
2024թ․ սեպտեմբերի 23-ին տրվեց Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրի 2-րդ կիսամյակի դասընթացների մեկնարկը։ Դիմորդների մասնակցության քանակով գրանցվել է ցուցանիշ, որը գերազանցել է Պալատի որակավորման դասընթացների մասնակցության նախորդ բոլոր ցուցանիշները։
Այսօր արդեն շուրջ 470 մասնակիցներ բարձր որակավորում ունեցող մասնագետների աջակցությամբ, նոր սարքավորումներով համալրված էլեկտրոնային լսարաններում հարստացնում են իրենց գիտելիքները, ձեռք են բերում նոր հմտություններ ու կարողություններ՝ մասնագիտության ոլորտում ապահովելով առաջընթացի և հաջողության վաղվա երաշխիքները։
Նախորդ տարիներին արձանագրված բոլոր ցուցանիշների՝ դեպի վեր տանող անշեղ, կայուն և հաստատուն կորագիծը Որակավորված հաշվապահների միությունից մինչև Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ անցած ճանապարհին դրված ամուր հիմքերի, քայլ առ քայլ հաղթահարված դժվարությունների, բոլորի գործադրված ջանքերի և նվիրումի խոսուն վկայությունն է։
Պալատի որակավորման դասընթացների նկարները կարող եք դիտել Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Տեղեկատվական կենտրոն/Նկարադարան/Որակավորման դասընթացնեռ 2024թ. 2-րդ կիսամյակ