Պալատի որակավորման դասընթացների մեկնարկ 2025թ.
2025թ․ հոկտեմբերի 2-ից Պալատի նոր գրասենյակում (Մոնթե Մելքոնյան 46/2 հասցեում) տրվեց Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրի դասընթացների մեկնարկը։ Այս իրողությամբ արձանագրվում է Ծրագրի պատմության նոր փուլ՝ նոր հեռանկարներով ու նրանց ապահովման երաշխիքներով։ Դասընթացների ավելի քան 560 մասնակիցներ հնարավորություն կունենան բարելավված պայմաններում՝ տեխնիկապես հագեցած և նոր սարքավորումներով համալրված լսարաններում և բարձր որակավորում ունեցող մասնագետների աջակցությամբ հարստացնել իրենց գիտելիքները, ձեռք բերել նոր հմտություններ ու կարողություններ՝ մասնագիտական առաջընթացի և հաջողության կայուն երաշխիքների ապահովման նպատակով։
Դասընթացների մասնակիցներին մաղթում ենք հաջողություններ պատասխանատու այս փուլերից յուրաքանչյուրը պատվով հաղթահարելու գործում և վստահեցնում, որ նրանց մասնագիտական հետաքրքրությունների բավարարումը պրոֆեսիոնալ առաջընթացի ճանապարհին մշտապես կլինի Պալատի ուշադրության կենտրոնում, կլինի շարունակական, կայուն և արդյունավետ։
Պալատի որակավորման դասընթացների նկարները կարող եք դիտել Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Տեղեկատվական կենտրոն/Նկարադարան/Որակավորման դասընթացների մեկնարկ 2025թ.