Պալատի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև փոխըմբռնման հուշագիր 23.08.2024
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 23-ին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի միջև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
Կողմերը կհամագործակցեն նախարարության լիազորությունների և պալատի գործառույթների շրջանակներում, որը կներառի իրազեկման աշխատանքներ նախարարության կարգավորման ներքո գտնվող ոլորտում իրականացվող քաղաքականության և նախատեսվող միջոցառումների վերաբերյալ, տեխնիկական բնույթի խորհրդատվություններ։
Պալատի կողմից կտրամադրվի ոլորտային իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մեթոդական և նոր իրավական ակտերի նախագծերի մշակման օժանդակություն, ոլորտային խնդիրների վերաբերյալ վերլուծությունների իրականացում և այլն։
Նախաձեռնությունում առաջնայնություն կտրվի պետություն-մասնավոր հատված համագործակցությանը և այն նախաձեռնություններին, որոնք առավելագույն օգուտներ են ապահովում ոլորտում գործող տնտեսավարողների համար։
Հուշագրի հետ կապված մանրամասները կարող եք տեսնել հղումով՝ Համագործակցության հուշագիր:
Միջոցառման նկարները կարող եք տեսնել Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ տեղեկատվական կենտրոն/ նկարադարան: