Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների պարտադիր աուդիտի իրականացման մասին

Ստորև ներկայացնում ենք Պալատի նախագահ Թ. Մովսիսյանին ուղղված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրությունը և կից ֆայլերը՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների պարտադիր աուդիտի իրականացման նպատակով մրցույթներին մասնակցելու գնային առաջարկի ձևաչափը և կուսակցություններից ստացված անհրաժեշտ տեղեկությունները: 

Գնային առաջարկները անհրաժեշտ է ուղարկել  info@cpcarmenia.am էլեկտրնային հասցեին, վերջնաժամկետը՝ 13.06.2022թ., ժամը՝ 18:00:

Հարգելի՛ պարոն Մովսիսյան,

Կից տրամադրվում է գնային առաջարկները ներկայացնելու ձևանմուշը, կուսակցություններից ստացված անհրաժեշտ տեղեկությունները:
խնդրում ենք պատասխան նամակով հաստատել գրության ստացումը:
Հարգանքով՝

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կուսակցությունների Ձևաչափ

Գրություն   

Գնային առաջարկ

Նաև ստորև ներկայացնում ենք  կուսակցությունների տարեկան հաշվետվության ձևի նախագիծը: Խնդրում ենք նկատառումները և առաջարկությունները ներկայացնել մինչև ս.թ. հունիսի 8-ը: 

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 40.1 հոդվածով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) է վերապահվել  կուսակցությունների ներկայացրած տարեկան հաշվետվությունների համապատասխանության ստուգումը «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված պահանջներին, իսկ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածով՝ կուսակցության տարեկան հաշվետվության ձևը և դրա լրացման կարգը սահմանելու լիազորությունը:

Այդ առումով Հանձնաժողովը մշակել է կուսակցությունների տարեկան հաշվետվության ձևի նախագիծը և կարևորում է մինչ դրա ընդունումն այն քննարկել մասնագիտական խմբերի և  շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ: 

Ուստի առաջարկում ենք ուսումնասիրել կից ֆայլով ներկայացված կուսակցությունների տարեկան հաշվետվության ձևի նախագիծը: Նկատառումներ, առաջարկություններ ունենալու դեպքում խնդրում ենք դրանք հայտնել ձեր նախընտրած տարբերակով՝ մինչև 2022 թվականի հունիսի 8-ը:

Միաժամանակ, հայտնում ենք, որ Հանձնաժողովը նախատեսում է նաև կազմակերպել քննարկում՝ Ձեր կողմից ներկայացված նկատառումներն ու  առաջարկությունները քննարկելու համար: 

Կից ներկայացվում է Տարեկան հաշվետվության ձևը, ինչպես նաև նույն ֆայլի առցանց հղումը:

Տարեկան հաշվետվության ձև