Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Հայտարարություն «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության գրասենյակի կապիտալ վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի մասին

«Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպությունը  ք. Երևան, Մոնթե Մելքոնյան 46/2 շենք, 295 տարածք հասցեում գտնվող գրասենյակի կապիտալ վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարում է շինարարական կազմակերպության ընտրության մրցույթ:

Ընտրված մասնակիցը որոշվում է բավարար գնահատված հայտ ներկայացված մասնակիցների թվից՝  նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով:

Մասնակցության հայտերը անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով մինչև ս.թ փետրվարի 11-ը ժամը 12:00 հետևյալ էլեկտրոնային փոստին info@caaa.am՝  ներկայացնելով մրցույթին մասնակցելու վերաբերյալ կազմակերպության ստորագրված և կնքված դիմումը՝ ներառելով նաև էլեկտրոնային փոստի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության հասցեն, հեռախոսահամար, աշխատանքների կատարման տևողություն, ինչպես  նաև գնային առաջարկը՝ կից ծավալաթերթին    (ծավալաթերթ)  համապատասխան գնային մանրամասն տեղեկատվությամբ: Առաջարկվող գինը աշխատանքի արժեքից բացի պետք է ներառի նյութերի և ապրանքների ձեռքբերման, փոխադրման, տեղադրման, հարկերի և այլ վճարումների գծով բոլոր ծախսերը:

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ՝ էլ փոստ info@caaa.am, հեռախոս՝ 010 249178: