Հանրային վերահսկողության խորհրդի 4-րդ միջազգային ֆորում, 2025
Սույն թվականի դեկտեմբերի 9-ից 10-ը Տիրանայում (Ալբանիա) տեղի ունեցավ Հանրային վերահսկողության խորհրդի 4-րդ միջազգային աշխատաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Մանվել Ղազարյանը, Հանրային վերահսկողության խորհրդի նախագաhի տեղակալ Կարեն Ալավերդյանը, խորհրդի անդամներ Անուշ Գրիգորյանը, Րաֆֆի Ալեքսանյանը, Ազատ Գաբրիելյանը և ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Գոռ Քոչարյանը:
Աշխատաժողովի նպատակն էր պետական վերահսկողության և որակի ապահովման
ոլորտում գիտելիքի և միջազգային փորձի փոխանակումը: Ծրագրին մասնակցում էին 11 երկրների՝ Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Վրաստանի, Կոսովոյի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի և Ուկրաինայի ներկայացուցիչներ։ Աշխատաժողովի ընթացքում մասնակից երկրները ներկայացրել են զեկույցներ աուդիտի որակի վերահսկողության ոլորտում կիրառվող փորձի և իրականացրած բարեփոխումների արդյունքների վերաբերյալ:
Աշխատաժողովի նկարները հասանելի են Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Տեղեկատվական կենտրոն/Նկարադարան/Հանրային վերահսկողության խորհուրդների 4-րդ միջազգային ֆորում