Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ

Ս․/թ․ հոկտեմբերի 14-ին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատում տեղի ունեցավ հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ։

Համաշխարհային բանկը հոկտեմբերի 13-24-ը իրականացնում է Հայաստանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ինստիտուցիոնալ շրջանակի գնահատում, որի արդյունքում պատրաստելու և հրապարակելու է Հայաստանում հաշվապահական հաշվառման, աուդիտի ստանդարտների և կանոնների պահպանման վերաբերյալ զեկույց (ROSC)։

Հանդիպման  նպատակը ՀԲ-ի կողմից  իրականացվող գնահատման,  միջազգային լավագույն պրակտիկային համապատասխան ֆինանսական հաշվետվությունների և աուդիտի ինստիտուցիոնալ բարելավումների նպատակով  առաջարկությունների նախապատրաստման, հետագա անհրաժեշտ աջակցություն տրամադրելու  հետ կապված հարցերի քննարկումն էր:

Հանդիպմանը մասնակցում էին Պալատի նախագահ Մանվել Ղազարյանը, Պալատի նախագահի տեղակալ Արթուր Հարությունյանը, Խորհրդի անդամ Հովհաննես Պետրոսյանը, Պալատի որակի պահանջների պահպանման և կարգապահական հանձնաժողովի նախագահ Դավիթ Եդիգարյանը, գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը, Համաշխարհային բանկի ֆինանսական կառավարման ավագ մասնագետ Գարիկ Սերգեյանը, Համաշխարհային բանկի խորհրդատուներ Դարել Սքոթը, Պասկալ Ֆրեժակը, Մայքլ Ուելսը, Նատալյա Կոնովալենկոն, Արփինե Ղևոնդյանը:

Հանդիպման նկարները հասանելի են Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Տեղեկատվական կենտրոն/Նկարադարան/ Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ