Հանդիպում ACCA ներկայացուցիչների հետ 09.12.2025թ.
Ս.թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատում տեղի ունեցավ հանդիպում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Պալատի նախագահի տեղակալ, Որակավորման հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը, Պալատի խորհրդի անդամ Թաթուլ Մովսիսյանը, Պալատի գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը, Կենտրոնական Ասիայի, Մոնղոլիայի և Հայաստանի գծով ACCA ղեկավար Ժաննա Իսկենովան, ACCA բիզնեսի զարգացման ղեկավար Բեգայիմ Օրմուշեվան:
Հանդիպման ընթացքում քննարկվեց Պալատի և ACCA միջև համագործակցության ներկա վիճակը, զարգացման հեռանկարները՝ ինչպես կրթության, այնպես էլ ՀՄԴ անդամակցության գործընթացում:
Հանդիպման նկարները հասանելի են Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Տեղեկատվական կենտրոն/Նկարադարան/Հանդիպում ACCA ներկայացուցիչների հետ 09.12.2025թ.