Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Պալատ և ԲԻ Դի Օ Արմենիա Համագործակցության հուշագրի ստորագրում

2024թ․ ապրիլի 2-ին, կարևորելով գործընկերության և համագործակցության դերը  Պալատի անդամների մասնագիտական զարգացման գործընթացում՝ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը և ԲԻ-ԴԻ-Օ Արմենիա կազմակերպությունը կնքեցին Հուշագիր։

Այն կարևոր ներդրում է մասնագիտության զարգացման ճանապարհին՝ ամրագրված նպատակներով ու գործողությունների կոնկրետ ծրագրերով։ Երկուստեք ստանձնած պարտավորությունների շրջանակը շատ լայն է․ աջակցություն  մասնագիտական զարգացման դասընթացների կազմակերպման գործընթացին՝ թեմաների առաջադրման և համապատասխան դասընթացավարների ներգրավման, որակավորման ծրագրում ներառված բարձր առաջադիմությամբ մասնակիցների պրակտիկայի կազմակերպման և աշխատանքի տեղավորման հարցերում, և այլն:

Կողմերը նշեցին, որ Հուշագրի շրջանակներում ընդգրկված երկկողմ ծրագրերն ու գործարար մակարդակում դրանց կիրառման  կոնկրետ քայլերը, իրականացված և նախատեսվող միջոցառումները,  համագործակցության առավել արդյունավետ այլ ձևաչափերի որոնումները լավագույն երաշխիքն են այն կարևոր նպատակի իրականացման, որն ապահովելու է մասնագիտության վաղվա օրը։

Հուշագրի հետ կապված մանրամասները կարող եք տեսնել հղումով՝ Համագործակցության հուշագիր:

Միջոցառման նկարները կարող եք տեսնել Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի  հետևյալ հաջորդականությամբ՝ տեղեկատվական կենտրոն/ նկարադարան: