Հանդիպում ACCA ներկայացուցիչների հետ 14.10.2024թ.
Ս.թ. հոկտեմբերի 14-ին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատում տեղի ունեցավ հանդիպում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ, Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը, Պալատի նախագահի տեղակալ, Որակավորման հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը, Պալատի գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը, Կենտրոնական Ասիայի, Մոնղոլիայի և Հայաստանի գծով ACCA ղեկավար Ժաննա Իսկենովան, ACCA կրթական և բիզնես կապերի ղեկավար Ժուլդիզ Ժարմագամբետը, ACCA բիզնեսի զարգացման ղեկավար Բեգայիմ Օրմուշեվան:
Հանդիպման ընթացքում քննարկվեց Պալատի և ACCA միջև համագործակցության ներկա վիճակը, զարգացման հեռանկարները՝ ինչպես կրթության, ACCA քննություններից ազատումների համար վճարների զեղչերի տրամադրման և այլ հարցերում, այնպես էլ ՀՄԴ անդամակցության գործընթացում:
Հանդիպման նկարները կարող եք դիտել Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Տեղեկատվական կենտրոն/Նկարադարան/