Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Պալատում քննարկվել են աուդիտորական շուկայի զարգացման և մրցակցության ապահովման արդիական հարցերը

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատում տեղի ունեցավ հանդիպում Պալատի նախագահի և աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին աուդիտորի և աուդիտորական կազմակերպության ընտրության նկատմամբ սահմանվող լրացուցիչ պահանջները, ազգային աուդիտորի որակավորման կարգավիճակը, ինչպես նաև աուդիտորական շուկայում հավասար մրցակցության ապահովման հարցերը։

Մասնակիցները ներկայացրեցին իրենց տեսակետներն ու առաջարկությունները՝ անդրադառնալով մասնագիտական որակավորման, շուկայի հասանելիության, որակի վերահսկողության և կիրառվող չափանիշների կատարելագործման հարցերին։

Քննարկումների արդյունքներով պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքը շարունակել՝ ձևավորելով համապատասխան առաջարկությունների փաթեթ, որը կքննարկկվի Պալատի խորհրդում և կներկայացվի Հանրային վերահսկողության խորհրդին։

Հանդիպման նկարները հասանելի են Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Տեղեկատվական կենտրոն/Նկարադարան/ Աուդիտորական շուկայի զարգացման և մրցակցության ապահովման արդիական հարցեր