Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Պալատի սպորտային խաղերի մեկնարկը. առաջին վոլեյբոլի խաղը կայացավ

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախաձեռնությամբ ս.թ. հուլիսի 18-ին կայացավ Պալատի անդամների համար կազմակերպված առաջին ընկերական վոլեյբոլի խաղը՝ մեկնարկ տալով Պալատի նոր սպորտային նախաձեռնություններին։

Պալատը նպատակ ունի իր անդամների համար ձևավորել ոչ միայն մասնագիտական համագործակցության, այլև առողջ ապրելակերպի, թիմային աշխատանքի և փոխադարձ շփումների նոր մշակույթ։ Այդ գաղափարի շրջանակներում մեկնարկել են սպորտային խմբերի ձևավորման աշխատանքները, որոնց առաջին արդյունքը դարձավ վոլեյբոլի այս հանդիպումը։

Հանդիպումն անցավ ակտիվ, մրցակցային և միաժամանակ ջերմ ու ընկերական մթնոլորտում՝ համախմբելով Պալատի անդամներին։ Խաղին մասնակցում էր նաև Պալատի նախագահը, ինչը ևս մեկ անգամ ընդգծեց Պալատի ղեկավարության հանձնառությունը՝ խրախուսելու առողջ ապրելակերպը, անդամների միջև անմիջական շփումները և համայնքային ակտիվ կյանքը։

Մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն մարզվելու, այլև ոչ պաշտոնական միջավայրում շփվելու, նոր ծանոթություններ հաստատելու և ամրապնդելու թիմային ոգին։ Առաջին հանդիպումը ցույց տվեց, որ նման նախաձեռնությունների նկատմամբ Պալատի անդամների հետաքրքրությունը մեծ է, և դրանք կարող են դառնալ Պալատի համայնքային կյանքի կարևոր բաղադրիչներից մեկը։

Պալատը նախատեսում է շարունակական հիմունքներով կազմակերպել սպորտային հանդիպումներ՝ ընդլայնելով անդամների ներգրավվածությանը։

Շնորհակալություն ենք հայտնում առաջին խաղի բոլոր մասնակիցներին՝ ակտիվ մասնակցության, բարձր տրամադրության և մարզական ոգու համար։

Միասին ձևավորում ենք ոչ միայն ուժեղ մասնագիտական համայնք, այլև առողջ, համախմբված և ակտիվ միջավայր։

Խաղի նկարները հասանելի են Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Տեղեկատվական կենտրոն/Նկարադարան/Պալատի սպորտային կյանքի մեկնարկը. առաջին վոլեյբոլի խաղը կայացավ