Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Պալատի որակավորման դասընթացների մեկնարկ 2026թ.

2026 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի գրասենյակում (Մոնթե Մելքոնյան 46/2 հասցեում) մեկնարկել են Պալատի որակավորման ծրագրի հերթական դասընթացները։

Դիմորդների մասնակցության՝ վերջին տարիներին արձանագրված և շարունակաբար աճող բարձր ցուցանիշը վկայում է մասնագիտական ոլորտում առավել խոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու, ժամանակի պահանջներին ու միջազգային չափանիշներին համահունչ զարգանալու, ինչպես նաև մասնագիտական առաջընթացի և հաջողության ամուր հիմքեր ստեղծելու նրանց ձգտման մասին։ Սա նաև Պալատի կողմից այդ ձգտումներին տրվող համարժեք արձագանքի և մասնագիտական զարգացմանն ուղղված շարունակական աջակցության արտահայտությունն է։

Պալատի բարձր որակավորում ունեցող մասնագետների աջակցությամբ դիմորդների նպատակները կդառնան առավել հասանելի ու իրագործելի, իսկ մասնագիտական զարգացման ճանապարհը՝ ավելի դյուրին։

Դասընթացների բոլոր մասնակիցներին մաղթում ենք հաջողություններ՝ վստահեցնելով, որ նրանց մասնագիտական հետաքրքրությունների բավարարումը և մասնագիտական առաջընթացի խթանումը մշտապես կլինեն Պալատի ուշադրության կենտրոնում։

Պալատի որակավորման դասընթացների նկարները հասանելի են Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Տեղեկատվական կենտրոն/Նկարադարան/Որակավորման դասընթացների մեկնարկ 2026թ.