Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը հայտարարում է մրցույթ՝ Գործադիր տնօրենի պաշտոնը համալրելու համար։

Պալատը փնտրում է կառավարչական փորձ, կազմակերպչական բարձր կարողություններ և նախաձեռնողականություն ունեցող մասնագետի, ով կղեկավարի Պալատի ընթացիկ գործունեությունը, կապահովի աշխատակազմի արդյունավետ աշխատանքը և կնպաստի Պալատի ինստիտուցիոնալ զարգացմանը։

Թեկնածուից ակնկալվում է առնվազն 7 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, այդ թվում՝ առնվազն 3 տարվա ղեկավար կամ կառավարչական փորձ, ինչպես նաև հայերենի գերազանց և անգլերենի ու ռուսերենի ազատ տիրապետում։

Մրցույթի պայմաններին, պաշտոնի հիմնական պարտականություններին և թեկնածուին ներկայացվող մանրամասն պահանջներին կարող եք ծանոթանալ կից փաստաթղթում` Պալատ_Գործադիր տնօրենի մրցույթի պայմաններ և պահանջներ_2026

Դիմելու համար անհրաժեշտ է մինչև 25.10.2026 թ. ուղարկել ինքնակենսագրություն (CV) և համառոտ մոտիվացիոն նամակ info@caaa.am հասցեով՝ նամակի թեմայում նշելով «Գործադիր տնօրենի մրցույթ»։

Աշխատանքի նախատեսվող սկիզբը՝ 01.11.2026 թ.

Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։