Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Համագործակցության հուշագիր

2026թ․ մայիսի 18-ին, կարևորելով գործընկերության և համագործակցության դերը  Պալատի անդամների մասնագիտական զարգացման գործընթացում՝ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը և «Նեքսիա Արմենիա» Փակ բաժնետիրական ընկերությունը կնքեցին Հուշագիր։

Երկուստեք ստանձնած պարտավորությունների շրջանակը շատ լայն է․ աջակցություն  մասնագիտական զարգացման դասընթացների կազմակերպման գործընթացին՝ թեմաների առաջադրման և համապատասխան դասընթացավարների ներգրավման, որակավորման ծրագրում ներառված բարձր առաջադիմությամբ մասնակիցների պրակտիկայի կազմակերպման և աշխատանքի տեղավորման, Պալատի կողմից կազմակերպվող մասնագիտական քննարկումներին համապատասխան մաս­նագետների ներգրավվածության և այլ հարցերում։

Կողմերը նշեցին, որ Հուշագրի շրջանակներում ընդգրկված երկկողմ ծրագրերն ու գործարար մակարդակում դրանց կիրառման  կոնկրետ քայլերը, նախատեսվող միջոցառումները,  համագործակցության առավել արդյունավետ այլ ձևաչափերի որոնումները լավագույն երաշխիքն են այն կարևոր նպատակի իրականացման, որն ապահովելու է մասնագիտության վաղվա օրը։

Միջոցառման նկարները կարող եք տեսնել Պալատի կայքում՝ caaa.amքայլերի  հետևյալ հաջորդականությամբ՝ Տեղեկատվական կենտրոն/Նկարադարան/Համագործակցության հուշագիր: