Ծանուցում 25.05.2026թ. Պալատի հերթական ընդհանուր ժողով մասին
Համաձայն Պալատի խորհրդի 27.04.2026թ. նիստի թիվ 10-Լ որոշման՝ հրավիրվում է տարեկան հերթական ընդհանուր ժողով (այսուհետ՝ Ժողով)։ Ժողովը տեղի է ունենալու առանց Պալատի անդամների ֆիզիկական ներկայության՝ էլեկտրոնային հասցեով քվեաթերթիկներով քվեարկելու միջոցով։ Ժողովին գրանցվելը և քվեարկությունը տեղի է ունենալու 2026 թվականի մայիսի 25-ին ժամը 09:00-ից միչև 18։00-ն։
Ժողովի արդյունքներն ամփոփվելու են 2026 թվականի մայիսի 26-ին։ Ժողովին մասնակցելու իրավունք են ունենալու Պալատի այն անդամները, ովքեր 2026թ. ապրիլի 28-ի դրությամբ ներառված են եղել Պալատի ռեեստրում։
Ժողովի նախնական օրակարգը ներկայացված է ստորև։ Ժողովի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ նյութերը/տեղեկությունները կհրապարակվեն Պալատի կանոնադրությամբ և Պալատի խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 29–ի N 3–Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության ընդհանուր ժողովի անցկացման և պատվիրակների ընտրության կարգով սահմանված ժամկետներում Պալատի ինտերնետային կայքում https://caaa.am/։
«Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության 2026 թվականի մայիսի 25-ին անցկացվող հերթական ընդհանուր ժողովի նախնական
ՕՐԱԿԱՐԳԸ
- Ընթացակարգային հարցեր
- Քվորում
- հերթական ընդհանուր ժողովի քարտուղարի ընտրություն
- հերթական ընդհանուր ժողովի հաշվիչ հանձնաժողովի ընտրություն
- հերթական ընդհանուր ժողովի օրակարգի հաստատում
- «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության 2025 թվականի տարեկան գործունեության հաշվետվության հաստատում։
- «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության 2025 թվականի գույքի օգտագործման տարեկան հաշվետվության հաստատում։
- «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության խորհրդի և աշխատակազմի 2025 թվականի գործունեության, ինչպես նաև 2025 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ Պալատի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվության հաստատում:
Տեղեկացնում ենք, որ Ժողովի օրակարգում լրացուցիչ հարց առաջադրելու վերաբերյալ առաջարկությունները Պալատի անդամի կողմից կարող են ներկայացնել գրավոր ձևով՝ էլեկտրոնային փոստով՝ info@caaa.am, սուրհանդակային առաքմամբ կամ անձնական առաքմամբ` նամակի ստացման հավաստման ապահովմամբ։ Ներկայացվող առաջարկությունները պետք է լինեն պատճառաբանված։ Միաժամանակ, առաջարկության նախաձեռնողն իր առաջարկին կից պետք է ներկայացնի անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր։ Հիշյալ առաջարկությունները կարող են ուղարկվել հերթական ժողովի դեպքում՝ ոչ ուշ, քան այն անցկացնելու ամսաթվից 10 (տասը) օր առաջ:
Ընդհանուր ժողովի մասնակիցները քվեարկելու են քվեաթերթիկով՝ լրացված քվեաթերթիկը Պալատի info@caaa.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով 2026 թվականի մայիսի 25-ին ժամը 09:00-ից միչև 18։00։ Մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքում ամենաուշ ներկայացված քվեաթերթիկում արտահայտված դիրքորոշումը կհամարվի վերջնական։ Պալատի անդամից կողմից լրացված քվեաթերթիկը Պալատին ներկայացնելը դիտարկվում է որպես Ժողովի մասնակցի գրանցում։
Քվեաթերթիկը կհրապարակվի Պալատի ինտերնետային կայքում https://caaa.am/ Ժողովի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ նյութերի հետ միասին, ինչպես նաև լրացուցիչ կուղարկվի անդամներին։
Քվեաթերթիկը լրացնելիս, անհրաժեշտ է օգտվել ստորև նշված լրացման կարգից։
Քայլ 1։ Ներբեռնեք քվեաթերթիկը և լրացրեք այն։
Ուշադրություն։
Քվեաթերթիկը պետք է լրացնել առաջարկվող հետևյալ նշաններով` “X” կամ “V”:
Յուրաքանչյուր հարցի առնչությամբ պետք է լրացնել առաջարկվող դաշտերից միայն մեկը, ստորագրել և սկանավորված տարբերակը ուղարկել info@caaa.am էլ. hասցեով, կամ պետք է լրացնել և առանց ստորագրության ուղարկել քվեաթերթիկը info@caaa.am էլ. hասցեով, եթե քվեաթերթիկը ուղարկվում է Պալատի ռեեստրում գրանցված Ձեր էլեկտրոնային փոստի հասցեից:
Քվեաթերթիկը չի կարող լրացվել ջնջումներով:
Քվեաթերթիկը կհամարվի անվավեր, եթե այն լրացված չլինի կամ լրացված լինի թերի կամ լրացված լինի սույն հրահանգի պահանջների խախտմամբ կամ ստորագրված չլինի կամ ստորագրված լինի ոչ իրավասու անձի կողմից (Պալատում գրանցված Ձեր էլեկտրոնային փոստի հասցեից ուղարկվելու դեպքում ստորագրությունը պարտադիր չէ):
Քայլ 2։ Լրացրեք Ձեր տվյալները
Քայլ 3։ Նշեք ամսաթիվը և ստորագրեք
Քայլ 4։ Ուղարկեք լրացված քվեաթերթիկը
Անհրաժեշտ է Ձեր կողմից լրացված քվեաթերթիկը ուղարկել Պալատի info@caaa.am էլ. hասցեին 2026 թվականի մայիսի 25-ին 09:00-ից մինչև ժամը 18։00-ն։ Դրանից հետո ստացված բոլոր քվեաթերթիկները հաշվի չեն առնվելու։
Հարցեր կամ խնդիրներ լինելու դեպքում կարող եք կապվել Պալատ յուրաքանչյուր աշխատանքային օր (երկուշաբթիից — ուրբաթ) ժամը 09։00-ից 18։00-ն՝ 010249178 հեռախոսահամարով կամ info@caaa.am էլեկտրոնային փոստի միջոցով։