Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Բացահայտե՛ք առողջ և ակտիվ կյանքի առավելությունները՝ հատուկ պայմաններով

Մասնագիտական հաջողությունների հիմքում ոչ միայն գիտելիքն ու փորձն են, այլև առողջությունն ու էներգիան։ Հոգ տանելով մեր անդամների բարեկեցության և առողջ ապրելակերպի մասին՝ ուրախ ենք ներկայացնել Պալատի անդամների համար նախատեսված նոր կորպորատիվ արտոնությունը։

Համագործակցության արդյունքում Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի անդամների համար գործում է Hills Sport Complex-ի բացառիկ կորպորատիվ առաջարկը, որը հնարավորություն է տալիս արտոնյալ պայմաններով օգտվել Երևանի ժամանակակից մարզաառողջարարական համալիրներից մեկի ծառայություններից։

Կորպորատիվ առաջարկի առավելություններն են.

  • Տարեկան անդամակցություն՝ հատուկ կորպորատիվ արժեքով,
  • Անսահմանափակ հաճախելիություն,
  • Ժամանակակից մարզասրահ,
  • Փակ և բացօթյա լողավազաններ,
  • Խմբակային մարզումների մեծ ընտրանի, ֆունկցիոնալ մարզումներ և ջրային ծրագրեր,
  • Հյուրերի հրավիրելու և անդամակցության սառեցման հնարավորություն,
  • Բազմաթիվ լրացուցիչ առողջարար և հանգստի ծառայություններ:

Մարզումները կարևոր ներդրում է Ձեր առողջության, աշխատունակության, ինքնազգացողության և կյանքի որակի մեջ։

Եթե վաղուց մտածում էիք սկսել ավելի ակտիվ կենսակերպ կամ վերադառնալ կանոնավոր մարզումներին, ապա այժմ դրա լավագույն ժամանակն է։ Կարող եք օգտվել Պալատի անդամների համար նախատեսված հատուկ պայմաններից և բացահայտել առողջ ու ակտիվ կյանքի նոր հնարավորությունները։

Կից ներկայացվում են կորպորատիվ փաթեթների տարբերակներն ու արժեքները       Hills Corporate for CAAA members