ԵԱՏՄ աուդիտորների խորհրդատվական մարմնի նիստ 12.04.2023
2023թ․ ապրիլի 12-ին տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նիստը, որը վարում էր ԵԱՏՄ ԱԽՄ նախագահության նախագահ, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։
ԵԱՏՄ երկրների կողմից ստորագրված Աուդիտորական գործունեության իրականացման համաձայնագրով նախատեսվում է 2024թ․ հունվարի 1-ից ԵԱՏՄ երկրներում ձևավորել աուդիտորական ծառայությունների միասնական շուկա։ Այդ նպատակով ԵԱՏՄ ԱԽՄ նախագահության և Հանձնաժողովների 2023թ․ գործունեության ծրագրերում կատարվեցին փոփոխություններ, որպեսզի ժամանակին վերլուծվեն ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրություններով սահմանված մոտեցումները, վերհանվեն տարբերությունները և մշակվի համաձայնեցված միասնական քաղաքականություն։
ԵԱՏՄ աուդիտորների ԽՄ անդամ են հանդիսանում ԵԱՏՄ բոլոր երկրների (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Կիրգիզիա) մասնագիտացված կառույցները՝ պրոֆեսիոնալ կազմակերպությունները։