ԵԱՏՄ ԱԽՄ նիստ 25.06.2024թ.
2024թ․ հունիսի 25-ին տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նիստը:
Նիստին մասնակցում էին Հաշվապահների և աուդիտորների եվրասիական խմբի նախագահ, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը, Պալատի նախագահի տեղակալ, Որակավորման հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը և խորհրդի անդամ՝ Հովհաննես Պետրոսյանը։
Քննարկվեցին օրակարգային բոլոր հարցերը և ընդունվեցին համապատասխան որոշումներ:
ԵԱՏՄ ԱԽՄ անդամ են հանդիսանում ԵԱՏՄ բոլոր երկրների (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) մասնագիտացված կառույցները։